Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Երիտասարդ հանրապետականները ծանոթանում են PR տեխնոլոգիաներին

Երիտասարդ հանրապետականները ծանոթանում են PR տեխնոլոգիաներին
26.05.2012 | 05:43

Մայիսի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականները հանդիպում-քննարկում ունեցան «P.ART» ընկերություն ղեկավար, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին սոցիալական ցանցերում առավել ակտիվ երիտասարդ հանրապետականները։ Քննարկվեցին մի շարք թեմաներ, հատկապես արծարծվեցին հայաստանյան քաղաքական դաշտում Facebook-ի ունեցած դերին, PR տեխնոլոգիաներին առնչվող հարցեր։
Ըստ բանախոսի՝ Facebook-ն ամբողջ աշխարհում իրական քարոզչական գործիք է՝ քաղաքական, կոմերցիոն, հասարակական դաշտերում։ Այն օգնում է նաև հասկանալու մարդկանց վերաբերմունքը, սպասելիքները երկրում կատարվող տարբեր փոփոխությունների առնչությամբ, պարզելու, թե հանրությունն ինչից է գոհ, ինչից` դժգոհ։
Քննարկման ընթացքում բանախոսը ներկայացրեց, թե ինչ հնարավորություններ կարող են տալ սոցիալական ցանցերը երիտասարդ քաղաքական գործչին, անդրադարձ եղավ նախընտրական շրջանում Facebook սոցիալական ցանցի արդյունավետությանը, հանրության հետ շփվելու նրբություններին։ Գնահատական տրվեց նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի ծավալած գործունեությանը սոցիալական ցանցերում։
Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդներին քարոզչական գործիքներին, PR էթիկային ծանոթացնելն էր, ինչպես նաև սոցիալական ցանցերն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին ծանոթացնելը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • հանդիպում-քննարկում
  • Կարեն Քոչարյան
  • հանդիպում-քննարկում2
Դիտվել է՝ 7653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ