Տիկ-տոկով ու գադջեթներով մեծացրածների համար չեմ գրում, հետևաբար կարծում եմ, որ իմ ընկերները, որոնց ուղեղներն ընդունակ են ցանկացած ծավալի և բարդության տեքստ ընկալելու, չեն նեղվի երկար գրած մտքից։
Թշնամու դժբախտությունն ուրախանալու առիթ չէ, և այդպիսի տրամադրությունները Հայաստանում, բարեբախտաբար, սակավ են: Մենք դեռ կունենանք ուրախանալու իրական առիթներ:
Ինչպես և սպասվում էր՝ Լավրովի հրապարակային խոսքը մեծամասամբ ընկալվեց իբրև քաղաքական հակառակորդներին նշավակելու հարմար առիթ, թեպետ, այդ ասպեկտն էլ պակաս կարևոր չէ, քանզի այդպիսի տհաճ անակնկալները թելադրված են նաև մեր ներքին կյանքով:
Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։
Այսպես շարունակվելու դեպքում` Երևանում պայթելու է համաժողովրդական ցասումը: Անդառնալի զայրույթի են հասցնում մարդկանց: Մի մասն անկարողությունից քիչ է մնում լաց լինի, մեծ մասն անթաքույց հայհոյում ու անիծում է:
Արդյունքում Եռաբլուրը մեծացավ հերոսների գերեզմաններով, ու Հայաստանը դարձավ անտարբերների, զոմբիների, դագաղների ու սգո երկիր՝ Նիկոլի կարկատած տրամաբանության և կարկատած համախոհների գործունեությաբ: