Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Եթե որդեգրվեր ավելի հավակնոտ ու խելամիտ պետական ռազմավարություն

 Եթե որդեգրվեր ավելի հավակնոտ ու խելամիտ պետական ռազմավարություն
22.07.2024 | 14:35

«Մոտ 30 տարի մենք ենթարկվեցինք էթնիկ զտումների և օկուպացիայի, բայց թվում էր, թե մենք ենք ագրեսորը։ Եվ լրատվամիջոցների լուսաբանումների, ինչպես նաև, ինչպես արդեն նշեցի, քաղաքական դրդապատճառներով հաղորդագրությունների ու որոշումների արդյունքում մենք դարձանք միջազգային պատժամիջոցների օբյեկտ։ Դեռևս 1992 թվականին ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց Ադրբեջանի դեմ։ ԱՄՆ-ում հայկական լոբբիի և Կոնգրեսի հայամետ անդամների պատճառով մենք ենթարկվեցինք պատժամիջոցների։ Այսինքն՝ սա բացարձակ անհեթեթ իրավիճակ էր՝ երկիրը [Ադրբեջանը] կանգնած էր հումանիտար ճգնաժամի, մեկ միլիոն մարդու տեղահանության, օկուպացված տարածքների ամբողջական ոչնչացման առաջ, բայց այն միաժամանակ ենթարկվում էր պատժամիջոցների։

Մենք ինքներս մեզ էինք մեղադրում ու փորձում մոբիլիզացնել մեր ռեսուրսները՝ բացատրելու, կրթելու և հաղորդակցման տարբեր ուղիներ օգտագործելու համար: Սկզբում մենք զգացինք, որ չենք կարող ճիշտ փոխանցել մեր ուղերձները: Բայց հետո հասկացանք, որ շատ-շատերը պարզապես չէին ուզում իմանալ ճշմարտությունը կամ ուզում էին իրավիճակը ամբողջությամբ ներկայացնել բոլորովին այլ լույսի ներքո»։

Իլհամ Ալիև, 20 հուլիսի, 2020

Մնացածն արդեն դուք մտածեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ադիմինիստրացիայի աշարհաընկալո՞ւմը, գիտելիքի պակասն ու ռազմավարական ճիշտ հաշվարկներ չկարատելու կարողություննե՞րը, կամ «թույլ» ու «անճար» պետության մենթալիտե՞տն էր պատճառը, որ Ադրբեջանը, իր ագրեսիայի հետևանքով ի սկզբանե հայտնվելով այս վիճակում, դարձել է այն, ինչ հիմա կա։

Հնարավո՞ր էր շտկել առաջին ադմինիստրացիայի սխալները, եթե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ադմինիստրացիաները ավելի իմաստուն, հավակնոտ ու խելամիտ գտնվեին իրենց պետական ռազմավարության մեջ՝ դարձնելով/ներկայացնելով Արցախը որպես Հայաստանի առավելություն և չդնելով այն «տարածք հանձնելու» պրիմիտիվ ու կործանարար պարադիգմայի մեջ։

ՆՓ-ի մասին ասելիքն այլ է այդ պարագայում։ Նրա ու նրա թմակիցների վարքագիծը, խոսքն ու պահվածքը ոնց որ թե էլ իմաստ չունի քննել միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության տեսանկյունից։ Հավանաբար, միջգիտակարգային մեթոդաբանությունը կարող է օգնել, օրինակ, կոլաբորացիոնիզմի կոնցեպտը՝ տեսական կրիմինոլոգիայի կամ տեսական փսիխոանալիզի հետազոտության գործիքների հետ համադրմամբ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 9477

Մեկնաբանություններ