Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գնդակը խորհրդարանական ընդդիմության դաշտում է

Գնդակը խորհրդարանական ընդդիմության դաշտում է
10.06.2024 | 10:12

Ես կարծում եմ՝ պատվելի Բագրատ Սրբազանը փորձառու գործիչ է ու առնվազն գիտակցում է, որ 96 ժամվա ընթացքում Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու կամ ԱԺ-ն իմպիչմենտ չի իրականացնելու: Բայց Սրբազանը քաղաքական լուծում առաջարկեց, ինչի հետևանքով ընդդիմությունն անելիք չի ունենալու խորհրդարանում:

Իմպիչմենտի գործընթացի առնվազն տեսանելի ձախողումից հետո առաջանալու է ընդդիմադիր մանդատները վայր դնելու պահանջ:

Հենց այդ ժամանակ սկսվելու է իրական քաղաքականությունը, որի իրացման դեպքում ճանապարհ է բացվելու արտահերթ ընտրությունների համար:

Ցանկացած պարագայում, գնդակն այլևս խորհրդարանական ընդդիմության դաշտում է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2533

Մեկնաբանություններ