ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ամենալավ մարդիկ. Հրաչյա Հովհաննիսյան (1919-1997), բանաստեղծ

Ամենալավ մարդիկ. Հրաչյա Հովհաննիսյան (1919-1997), բանաստեղծ
24.03.2023 | 20:29

-Վարպետ, քո տեսած հայերից ո՞րն էր ամենալավ մարդը:

Իսահակյանը մտածեց.

-Շատ լավ մարդիկ կային: Թերևս Չոպանյանը լավագույնն էր: Մաքուր, անբասիր մարդ էր, հայրենիքին, ժողովրդին նվիրված: Կին, ընտանիք չուներ: Ամբողջովին նվիրված էր հայ մշակույթին, նրա պրոպագանդին: Շատ նվիրական անձ էր, բարի, կրթյալ, անխոնջ, անարծաթ ու հանրային, «ես»-ից հեռու մի մարդ:

Աղայանի մասին.

-Հոյակապ մարդ էր: Զվարճասեր, հյուրասեր, աղա մարդ էր: Ափսոս, որ իր ողջ տաղանդը մնաց կյանքում: Հետաքրքրվում էր ամեն մի նորույթով՝ նոր մարդու, սկսնակի երևան գալով, տեխնիկայի նորություններով, գիտության, քաղաքակրթության, միջազգային դրության թարմ լուրերով: Լսում էր, պատմում, վիճում էր ժամերով: Եթե հիմա ապրեր, իր այդ տարիքում կոմսոմոլ կմտներ:

Րաֆֆու մասին.

-Մեծ գրող է: Նա՛ է մեզ պահել: Իհարկե՝ Աբովյանից հետո: Նրա գրքերը իսկական զենքեր են:

Չարենցի մասին.

-Հուժկու, բազմերանգ բանաստեղծ է: Նրա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ամենալավ հայրենասիրական բանաստեղծությունն է ողջ հայ պոեզիայում և, իբրև այդպիսին, ես կդնեի աշխարհի լավագույն հայրենասիրական բանաստեղծությունների ամենաժլատ քրեստոմատիայում:

(«Ժամանակի շունչը», «Հայաստան» հրատ, Եր., 1976)

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 11618

Մեկնաբանություններ