ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դիրքապահ պայմանագրայինը 40 %-ով քիչ է վարձատրվում, քան ոստիկանության պարեկը

Դիրքապահ պայմանագրայինը 40 %-ով քիչ է վարձատրվում,  քան ոստիկանության պարեկը
13.05.2023 | 08:08

Կառավարությունը կրկին փոփոխություններ է իրականացրել զինված ուժերում ատեստացիայի համակարգ ներդնելու ծրագրում:

Ըստ էության, սահմանվող փոփոխություններն ավելի շատ զինծառայողի են հնարավորություն տալու ատեստացիայի նվազագույն շեմն անցնելու համար, սակայն ըստ դասակարգման, գնահատականներից կախված, հավելավճարները տարբեր են լինելու:

Կառավարությունը աջ ձեռքով ձախ ականջը բռնելու վարժություններ է անում:

Դիրքապահ պայմանագրայինը, ում իշխանությունը ըստ քաղաքական նպատակահարմարության մեկ հերոսացնում, մեկ հակահերոսի է վերածում, ամսվա ընթացքում 14 օրվա մարտական հերթապահության պարագայում մոտ 40 %-ով քիչ է վարձատրվում, քան ոստիկանության պարեկը (ոչ սպայական կազմի):

Ամեն օր թշնամու հետ կռիվ տվող, կյանքի ու մահվան միջով ամեն օր անցնող ծառայողի նվազագույն պահանջները չեն բավարարվում, դրանք թողնված են ատեստացիայի վրա, որի հետ կապված վերապահումները շատ են:

Եթե խնդիրը մասնագիտական որակներն են, ապա մարդկային ռեսուրսի ճգնաժամի պայմաններում այլ լուծումներ պետք է փնտրել:

Գումարի առկայության պայմաններում, բեկում մտցնելու համար պետք է զինծառայողների աշխատավարձը 30-50 %-ով բարձրացնել ու նոր մնացած մասը նախատեսել ատեստացիայի համար:

Կրկնում եմ` զորքերում արագ բեկում մտցնելու, համալրելու և որակի համապատասխան մակարդակի հիմքում պետք է դնել անհրաժեշտ վարձատրության հարցը, ատեստացիայի համար նախատեսված գումարների մի մասը դնել բազային աշխատավարձի բարձրացման վրա և նոր միայն գնալ ատեստացիայի մեխանիզմների կատարելագործման ու խրախուսման նոր համակարգերի ներդրմանը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5785

Մեկնաբանություններ