Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հայերի մի մասը սեփական պետությունը ոչնչացնելու հարցում խիստ նախաձեռնող է

Հայերի մի մասը սեփական պետությունը ոչնչացնելու հարցում խիստ նախաձեռնող է
03.06.2024 | 08:20

Գնում է ՀՀ-ի մաշեցնման և ուծացման գործընթաց՝ Նիկոլ Վովայի Փաշինյանի ձեռամբ, մի շարք գեոպոլիտիկ ուժային բևեռների շահերի տիրույթում, մի մասի պլանավորմամբ, մյուսների՝ այդ պրոցեսից օգտվելու իրողություններով:

Մնացյալը քամի է:

Պետք է այնպես անել, որ որևէ արժեք ու կարմիր գիծ չմնա, որևէ դիմադրության օղակ ու շղթա չգործի, որ պրոցեսը հասնի իր տրամաբանական ավարտին. ի դեպ, հայերի մի էական մասը սեփական պետությունը ոչնչացնելու հարցում խիստ նախաձեռնող է:

Վրաստանը ԱՄՆ-ի-ի հետ ճգնաժամային հարաբերություններ ունի, ՀՀ-ն՝ ՌԴ-ի հետ: Բաքուն բոլորի հետ լավ է: Իդեալական ուժային բալանս:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ