«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ինչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմ

Ինչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմ
29.11.2020 | 11:23

1. Հայտնի տեխնոլոգիաների կիրառմամբ զավթել իշխանությունը
2. Ի սկզբանե նսեմացնել Արցախյան ազատամարտի կարևորությունը՝ այն ստորադասելով «հեղափոխությանը» (օրինակ Սասուն Միքայելյան)
3. Հայտարարել, որ առանց Արցախի մասնակցության՝ բանակցություններ չեն լինի, սակայն միանգամից սկսել ուղիղ բանակցել Ալիևի հետ (Դուշամբե, հայտնի բանագնացը...)
4. Հրապարակում հայտարարել, թե Արցախի հարցը լուծելու է այնտեղ հավաքված բազմությունը, ինչը միջազգային բանակցային պրակտիկայում չլսված հիմարություն էր
5. Բանակցային գործընթացից դուրս մղել բոլոր նախկին հայանպաստ ձեռքբերումները՝ օրինակ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
6. Հայտարարել, որ բանակցությունները սկսում ես սեփական կետից՝ անտեսելով նախորդ տասնամյակների գործադրված ջանքերը(այդ թվում միջնորդների) և ունեցած առաջընթացը
7. Դուշամբեում ինչ որ ստվերային համաձայնության գալ հակառակորդի հետ, դա ներկայացնել որպես կարևոր ձեռքբերում, կրակոցների դադար՝ ընթացքում հակառակորդին թույլ տալով ամրացնել իր դիրքերը, միաժամանակ բթացնելով սեփական հանրության զգոնությունը
8. Միակողմանիորեն սեփական հանրությանը «նախապատրաստել խաղաղության»(«փամփուշտներից զարդեր», «հանուն ոչնչի զոհեր» և այլն)՝ անտեսելով հակառակորդ երկրում ռազմատենչ հռետորաբանության խորացումը։ Նսեմացնել ազգային, քրիստոնեական արժեքները, ռազմա֊հայրենասիրական գաղափարախոությունը։ Քաղաքական դաշտը ողողել կեղծ օրակարգերով՝ կոծկելով մոտալուտ պատերազմի և ազգային աղետի վտանգը
9. Ամեն գնով վարկաբեկել սկզբում ԶՈՒ գեներալիտետի ինստիտուտը, այնուհետև ողջ բանակը, ելակով և շուներով (ՍՈՒ 30֊ի սելֆիներ) թմրացնել ԶՈՒ զգոնությունը և ուշադրությունը շեղել իրական կարիքներից(այդ թվում որոշակի աշխատավարձի բարձրացման միջոցով)
10. Ստեղծել Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողով, կասկածի տակ դնել ապրիլյանի հաղթանակը և կրկին վարկաբեկել ԶՈւ֊ը
11. Պառակտել հասարակությունը (սևեր, սպիտակներ և այլն), թուլացնել պետական ինստիտուտներն ու դրանց նկատմամբ հանրային վստահությունը (2019թ֊ին հայտարարեց, թե իբր պետական համակարգ գոյություն չունի ու ինչ որ գաղտնի զեկույց հիշեցրեց, ըստ որի իբր Հայաստանը ձախողված պետություն է)
12. Չնայած նրան, որ պնդում էս բանակցություններին Արցախի մասնակցության մասին՝ հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ», դրանով թուլացնել բանակցային դիրքերդ, ներկայանալ որպես ապակառուցողական կողմ և մեկուսացնել քեզ ինչպես համանախագահների, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։ Բացի այդ, դրանով լեգիտիմացնել հակառակորդի կողմից հնարավոր պատերազմի իրավունքը
13. Փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի՝ ՌԴ֊ի հետ՝ պետական համակարգը լցնելով հակառուսական տարրերով, խնդիրներ ստեղծել հարևանների հետ հարաբերություններում (Վրաստանի հետ հայտնի կորոնասկանդալը, Իրանի հետ կապված՝ Իսրայելում դեսպանատան բացումը, Սուլեյմանիի սպանության ժամանակ ցուցաբերած տարօրինակ վարքագիծը), այդպես էլ չկարողանալ սելֆիներից զատ նորմալ հարաբերություններ ստեղծել մյուս ուժային կենտրոնների հետ՝ ԱՄՆ, ԵՄ, ՉԺՀ
14. Ներքաշվել աշխարհաքաղաքական խաղերի մեջ (Բոլթոն, անդամակցությունը կրոնական ազատության միջազգային դաշինքին և այլն )
15. Պարբերաբար հրապարակել գաղտնիության էլեմենտներ պարունակող տվյալներ՝ ԶՈՒ աշխատավարձերի հրապարակմամբ, ռազմավարական պահուստների մասին հրապարակմամբ Համաճարակի սկզբում, վերակենդանացման բաժանմունքների, հիվանդանոցային մահճակալների տվյալների հրապարակում և այլն
16. Մասնակցել Մյունխենի խայտառակ շոուին, ներկայանալ բացարձակ ոչ կոմպետենտ դիրքերից՝ միջազգային հանրության շրջանում ամրապնդելով ադրբեջանական կողմի փաստարկները
17. Մյունխենյան ձախողումից հետո սեփական հայեցողությամբ ներկայացնել ինչ որ կետեր, հայտարարել թե դրանք են բանակցային օրակարգը և հերթական հարվածը հասցնել բանակցային գործընթացին
18. Պարբերաբար հակառակորդ երկրի առաջնորդին անվանել կիրթ, կառուցողական, սակայն քո երկրի նախորդ բանակցողներին ներկայացնել որպես հանցագործներ, ինչը նույնպես ուժեղացնում էր Ալիևի բանակցային դիրքերը
19. Արցախյան ազատամարտի համար կարևոր և սիմվոլիկ օրերին կազմակերպել ազատամարտի առաջնորդների դատավարությունները (Խոջալուի օպերացիայի օրը, Շուշիի գրավման օրը)՝ կրկին հարված հասցնելով ազատամարտի՝ որպես պետականաստեղծ և գաղափարախոսական կարևոր գործոնի հեղինակությանը
20. Ձախողել հակահամաճարակային պայքարը և երկիրը կանգնեցնել սոցիալ֊տնտեսական, առողջապահական կոլապսի առաջ
21. Ընդունել անհասկանալի և տարօրինակ ազգային անվտանգության ռազմավարություն՝ դրանում խուսափելով Արցախի Հանրապետություն բառակապակցության օգտագործումից և սխալ ուղերձներ հղելով հարևան ու դաշնակից երկրներին, հակառակորդներին, աշխարհին։
22. Առհասարակ, հարվածի տակ դնել Արցախի սուբյեկտայինությունը(պարոն մարզպետ, դրոշի բացակայությունը և այլն...)
23. Հուլիսյան սահմանային մարտերը ուռճացնել, համեմատել ապրիլյան պատերազմի հետ, ձևավորել էյֆորիա, այնուհետև, տեղյակ լինելով լայնամասշտաբ պատերազմի մոտալուտ վտանգի մասին(տես ԶՈւ Գլխավոր շտաբի պետի վերջին հայտարարությունը այս թեմայով), իմանալով, որ պատերազմին ներգրավված է լինելու Թուրքիան, և պետությունը ի վիճակի չի լինելու երկար դիմակայել դրան (տես նույն հայտարարությունը), կազմակերպել ուռճացված արարողություն (աննախադեպ քանակի շքանշանների և կոչումների հանձնման արարողությունը)՝ ավելի գրգռելով հակառակորդի ռևանշիստական ծրագրերը
24. Փորձել կրկին թելադրել սեփական բանակցային կետերը (հուլիսի մարտերից հետո կառավարության նիստի ժամանակ հրապարակած կետերը)՝ այս անգամ անդառնալիորեն տապալելով բանակցային գործընթացը
25. Անհասկանալի հաճախականությամբ փոփոխել այնպիսի կարևոր պաշտոնյաների, ինչպիսիք են ԳՇ պետը, ԱԱԾ տնօրենը
26. Պատերազմից առաջ հասունացել ներքաղաքական խորը ճգնաժամ(ընդդիմադիր գործիչների ձերբակալություններ)
27. Պատերազմի նախօրեին ԱԱԾ տնօրենի շուրթերով տարօրինակ ուղերձ հղել միակ դաշնակցի՝ ՌԴ֊ի ռազմա֊քաղաքական ղեկավարությանը(հայտնի դոսյեն և դրա հիման վրա ԱԱԾ֊ում քրեական գործի հարուցումը)
28. Անտեսելով մոտալուտ պատերազմը՝ դրանից օրեր առաջ հանրապետությանը կերակրել մինչև 2050թ հեքիաթներով և կրկին մեծ շոու կազմակերպել
29. Պատերազմից օրեր առաջ անցնել Ալիևի հետ անձնական բնույթի հրապարակային լեզվակռվի(կրկին իմանալով և հանձին ԶՈւ ԳՇ պետի զգուշացված լինելով ռազմական գործողությունների մեկնարկի բոլոր կործանարար հետևանքների մասին)
30. Ըստ էության անտեսել ՄԱԿ֊ի ԳԱ ամբիոնից միջազգային հանրությանը պատերազմի նախապատրաստելու և պատասխանատվությունը Հայկական կողմի վրա դնելու Ալիևի քայլերը, հանդես գալ խիստ անհամարժեք պատասխաններով ու գործելաոճով։


Այն, ինչ տեղի ունեցավ պատերազմի 44 օրերին և ինչպես հասանք կապիտուլյացիայի, դրա մասին բազմաթիվ են վերլուծությունները, այդ մասին դեռ երկար կխոսվի և բազմաթիվ բացահայտումներ կլինեն։ Ես ընդամենը փորձեցի հակիրճ ներկայացնել, թե ըստ իս ինչը հանգեցրեց բանակցային գործընթացի տապալմանը և ի սկզբանե կապիտուլյացիոն պատերազմին(կրկին տես ԳՇ պետի հայտարարությունը)։


Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Լույս» հիմնադրամի տնօրեն

Դիտվել է՝ 3542

Մեկնաբանություններ