-
12.09.2024|
09:48
- Պարոն Ավթանդիլ, ինչու՞ եք անտարբեր:
- Որովհետև ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:
-
11.09.2024|
09:45
Զովացել ա, էլ շոգը չի տանջում։ Բայց արևի այրող ճառագայթները ոչ մի տեղ չեն կորել, մտել են տերևների մեջ ու դարձել աշնանային գույների ներկապնակ, որը դեռ մեզ տեսանելի չի։ Հիմա տերևները գույն են ընտրում ուշ աշնանային ցուցահանդեսի համար։ Տերևների ծերությունը բնության մեջ ամենասիրուն ծերությունն ա՝ նրանք են ընտրում իրանց ծերության գույնը ու մեռնում են գունավոր։
-
09.09.2024|
07:54
Անհասկացող, տգետ, դեգրադացված հասարակությունն ամենաշատը իշխանությանն է պետք և ձեռնտու: Նման հասարակությունը հեշտ կառավարելի է:
-
08.09.2024|
13:40
Աստծո կողմից աշխարհը, ծովերը, կենդանիները, մարդկանց ստեղծելուց հետո, որոշակի ժամանակներ անց, մարդիկ բաժանվեցին ազգերի և տարածվեցին ողջ աշխարհով։ Այս ամենը տեսնելով՝ Աստված որոշեց, առանց խտրական վերաբերմունքի, հավասար չափաբաժիններով խելք բաժանել բոլոր ազգերին։
-
08.09.2024|
13:01
Այն ամենը, ինչով կարելի է բնորոշել, նկարագրել Տիրամորը...հայ երկու հանճարով՝ Նարեկացու տաղով, ոսկեղենիկ բառերով ու Սուրենյանցի վրձնահարվածներով...
Մոտ հազար տարվա տարբերությամբ հայ բառն ու պատկերը փոխլրացրել են իրար:
-
08.09.2024|
08:11
«Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Եւ Նա նրան ասաց. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»: Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զորությամբ եւ քո ամբողջ մըտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկ. 10: 25-27):
-
07.09.2024|
06:55
Երբ գեղեցիկ հագուստ ենք հագնում կամ համեղ ուտեստ ենք ուտում, առաջինը, մտքներովս որ անցնում է՝ այս ինչ գեղեցիկ է, այս ինչ համեղ է․․․
-
06.09.2024|
06:54
Մեզ առաջին պառակտողը մեր միջի այն զանգվածն է, որ մերժում է բոլոր նրանց, ովքեր իր գաղափարները, իր ճիշտը չեն կիսում։
-
05.09.2024|
09:54
- Էդքան երջանկություն եմ տվել քեզ, քանի՞ դժբախտ ես սփոփել։
- Բայց ես չեմ իմացել, որ երջանկությունը դժբախտին սփոփելու համար ա։
-
04.09.2024|
15:17
Ես ձեզ հետ իմ հոգևոր ապրումներով եմ ուզում կիսվել, մնացածը դուք ինքներդ որոշեք:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am