-
29.05.2024|
19:03
Կայծակը գիշերային երկնքում ակնթարթային նեոնով վարարած գետ նկարեց՝ իր վտակներով։ Ամպերը ճարճատեցին՝ ասես երկինքը ճաքեց։ Կայծակն իր երկար էլեկտրական լեզվով խայթեց հսկա ժայռին...
-
29.05.2024|
12:05
Քարե այս դագաղը 35 հազարամյակի պատմություն ունի. Խորհրդային Հայաստանի հնագետների կողմից այն հայտնաբերվել ու Սիսիանի Քարադարան է բերվել Իշխանասարի փեշերին փռված Իշխանասար՝ ժամանակին մեծ գյուղաքաղաքի «Սյունի բերդ» գերեզմանատնից, որտեղ ապրել են հնաբնակ հայերը...
-
28.05.2024|
06:55
Երբ ծանր մտքերով նայում ես երկնքին, ու մտքերդ կշռաքարերի նման կախված են գլխավերևումդ, էդ ժամանակ երկինքն էնքան ցածր ա, որ թվում ա, թե հես ա կքսվի շենքերի տանիքներին։ Ասես փակ տարածության մեջ ես, օդը չի հերիքում, խեղդվում ես։
-
27.05.2024|
06:57
1932-1933 թվականների թատերաշրջանում Արմեն Գուլակյանի բեմադրությամբ խաղացինք նաև «Մակբեթը»: Գլխավոր դերը հերթով կատարում էին Հրաչյա Ներսիսյանը և Մկրտիչ Ջանանը, Լեդի Մակբեթը Արուս Ոսկանյանն էր: Ես Մակդուֆի դերակատարն էի:
-
26.05.2024|
13:44
Առավոտ փոս փորեցի, որ ծառ տնկեմ:
-
25.05.2024|
07:55
Բարևավաճառներ եք։ Բարևը` կանխիկով, պաչիկով բարևը` ապառիկով։
-
24.05.2024|
21:29
Մի օր աշակերտը հարցնում է ուսուցչին.
- Աշխարհը թշնամաբա՞ր է տրամադրված մարդու նկատմամբ, թե՞ բարեկամաբար:
-
24.05.2024|
06:50
Երբ պատանի Զեմիր արքայազնը հոր մահից հետո ժառանգում է պարսկական գահը, կանչում է թագավորության բոլոր գիտնական այրերին և ասում.
- Իմ դաստիարակ իմաստուն Զեբն ինձ ներշնչել է, որ աշխարհի տիրակալներն այդքան հաճախ մոլորության մեջ չէին ընկնի, եթե դաս առնեին անցյալից: Ուստի ես կամենում եմ ուսումնասիրել ժողովուրդների տարեգրությունը: Հրամայում եմ կազմել համաշխարհային պատմության լիակատար ժողովածուն:
-
22.05.2024|
06:55
1981 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա կրակեցին: Նախագահին շտապ տեղափոխեցին հիվանդանոց: Վիրահատության սեղանի վրա Ռեյգանը հանկարծ հանեց թթվածնային դիմակը և հարցրեց իր շուրջը հավաքվածներին.
- Իսկ իմ բժիշկը հանրապետակա՞ն է:
-
21.05.2024|
08:00
Չորրորդում՝ չգիտեմ, բայց հինգերորդում, վեցերորդում և յոթերորդում պիոներ էինք: Ես «պաշտոնյա» էի՝ ջոկատի խորհրդի նախագահ: Իսկ յոթերորդում դարձա դպրոցի դրուժինայի խորհրդի նախագահը: