-
31.05.2024|
00:16
Տե՛ր, աղաչում եմ, լսի՜ր մեզ:
Լսի՛ր, Ես պատասխանում եմ: Ավելի շատ ժամանակ հատկացրու աղոթքին: Աղոթքը շատ տեսակներ ունի, սակայն այն ինչ տեսակի էլ, որ լինի` օղակն է, որ մարդու հոգին, սիրտն ու միտքը կապում է Աստծուն:
-
31.05.2024|
00:01
Թագաւո՛ր խաղաղութեան, օգնակա՛ն եւ փրկի՛չ անձանց մերոց, Քրիստոս Աստուա՛ծ մեր, պարսպեալ պահեա՛ զժողովուրդս Քո ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիւդ Քով ի խաղաղութեան: Փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն: Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
-
30.05.2024|
22:01
Հայ-ադրբեջանական սահմանի «սահմանազատումը» հասել է Արծվաշեն: Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի սահմանազատման և Ալմա-Աթայի մասին հեքիաթները շուտով լսելու են բացառապես «Բարի գիշեր երեխաներ» հաղորդման ունկնդիրները:
-
30.05.2024|
21:34
Երբ Գլխավոր շտաբի պետը նկատողություն է անում լրագրողներին` բանակին կամ դրա ենթակառուցվածքներին ու գործառույթներին առնչվող տերմինաբանությանը չտիրապետելու կամ ճիշտ չօգտագործելու վերաբերյալ, ապա պետք է պարզաբանի, թե այդ դեպքում ինչու՞ է ինքը խախտում իր իսկ դրած «նշաձողը»:
-
30.05.2024|
21:04
Հայաստանն ու Ադրբեջանը կառավարվում են մի կենտրոնից, որի նպատակը Հայկականությունը սպանելն է:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանին ցեղասպան ճանաչել, այն բանից հետո, երբ Հայաստանը սկսեց հրաժարվել Հայոց ցեղասպանությունից...
-
30.05.2024|
20:54
Ի՞նչ է անում Բագրատ Սրբազանը:
Ջարդում է Ոստիկանապետությունը:
Ձևավորում է լայն հանրային կոնսոլիդացիա...
-
-
30.05.2024|
19:30
Տե՜ր, անքննելի են գործերը Քո,
Եվ կամքդ անշեղելի,
Անխորտակելի է լույսը Քո,
Որ միտք ու կյանք է մղում
Դեպ խորին խորքերն անգամ անպեղելի։
-
30.05.2024|
18:29
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասում է` Ադրբեջանից վերցրել են Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը:
-
30.05.2024|
14:34
Հայ լինելու ու Հայաստանում, հատկապես Մասիսի դիմաց ծնվելու հավանականոոթյունն անսահման փոքր է։
ՈՒ ինձ բախտ է վիճակվել լինել այդ երջանիկներից մեկը։
(Հայի բախտ)