ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սա է քաղաքական մշակույթը

Սա է քաղաքական մշակույթը
22.07.2024 | 08:03

Բայդենի ընտրապայքարից հրաժարման մեջ ինձ ամենահետաքրքրողը ոչ թե այն ամենն է ինչին հետևում էինք վեջին շրջանում՝ տարիք, առողջական վիճակ, պարտություն դեբատում, այլ այն, որ ընտրապայքարից դուրս գալուն կողմ է սկսել արտահայտվել և ինչ-որ տեղ ստիպել հենց դեմոկրատական իսթեբլիշմենթը: Սա է քաղաքական մշակույթը, սա է կուսակցական ներքին դեմոկրատիան, սա է հանուն Ամերիկյան երազանքի արժեքը: Քաղաքական առումով այս որոշումը առավել հասունացավ, երբ Բայդենի նախընտրական կոմպանիայի ֆինանսական հանգանակություններն ու խոշոր ներդրումները մեցենատներն ու ֆինանսական կոնգլոմերատները սկսեցին կասեցնել: Սա համակարգ է, սա պետականության ընկալման տրադիցիոնալիզմ է, սա ինստիտուցիոնալ շահ է:

Այս մտքի հիմնական հասցեատերը իրենց արևմտամետ ու պետականամետ համարող ՔՊ իշխանակից, իշխանամերձ և, վերջապես, կուսակցապաշտ կերպարներն են: Որոնց շուրթերից արևմտամետություն ու պետականամետություն բառերը լսելիս մարդու ինտելեկտն ու բարեվարքությունը վիրավորվում է, իսկ դանդաղամիտ հպարտամտությունը՝ ոչ ավել, քան ստրկամտություն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ