ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը

Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը
01.06.2024 | 15:55

«... «Մայդանից» հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ նշանակվեցին դրսից, ով էլ նշանակեց այս իշխանություններին, ոչ մի պատասխանատվություն չէր կրում: ՈՒկրաինան մինչև 2013 թվականն ուներ տարածքային ամբողջականություն և 200 միլիարդ դոլարի հասնող տնտեսություն: Այսօր ՈՒկրաինան փլուզվել է, և դրա համար կրկին ոչ ոք պատասխանատվություն չի կրում», - ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Իհարկե, Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր անմիջապես Կոբախիձեին «ռուսական գործակալ» կանվանեն:

Բայց նման պրիմիտիվ բանաձևով չի կարելի գնահատել այն իրավիճակը, որը ստեղծվել է Վրաստանի ներսում և դրա շուրջ:

Մեծ հաշվով, Վրաստանում կատարվողը դուրս է «արևմտամետ- ռուսամետ» հակադրությունից և այն մասին է, որ պաշտոնական Թբիլիսին հրաժարվում է եվրաինտեգրումը նույնացնել ազգային ինքնությունից հրաժարման կամ հակառուսականության հետ:

Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ