38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սեփական պետության շահերը չպաշտպանող գործչին ոչ մեկը չի հարգում

Սեփական պետության շահերը չպաշտպանող գործչին ոչ մեկը չի հարգում
29.06.2024 | 07:24

Գործի բերումով շատ եմ հանդիպում տարբեր երկրների պաշտոնյաների, դիվանագետների, բիզնեսմենների հետ և հաճախ հնարավորություն եմ ունենում քննարկելու հենց Հայաստանի խնդիրները, ստեղծված իրավիճակը, հասկանալ, թե ինչպիսի տրամադրություններ են տիրում տարբեր պետություններում մեր երկրի հանդեպ:

Կիսվեմ դրանցից ամենաթարմով:

2021-2023թ.թ. ընթացքում օտարերկրյա դիվանագետը 3 անգամ ներկա է եղել Ալիևի և Փաշինյանի հետ բանակցություններին: Բացարձակ տեղյակ չլինելով իմ քաղաքական հայացքներին՝ տվեց այն բնորոշումը, ինչը 2020թ. նոյեմբերից ասում եմ ինքս և բազմաթիվ այլ մասնագետներ:

Այն է, որ ուղղակի բացառված է վարչապետի պաշտոնին նման անձով Հայաստանը ստեղծված պայմաններում հաջողության շանս ունենա: Եվ հակառակը, նշում էր, թե, ի դեմս Ալիևի, ինչքան է Ադրբեջանի «բախտը» բերել, որ այս կարևոր փուլում նման առաջնորդ ունեն:

Ըստ նրա՝ Փաշինյանը մի անձնավորություն է, որի հետ ոչ մի առումով չի ստացվում շփումը. ո՛չ որպես քաղաքական գործչի, ոչ որպես ինտելեկտուալի, ոչ որպես գործընկերոջ, ոչ որպես տղամարդու և այլն: Հաճելի չէ նրա հետ անցկացրած ժամանակը: Նա ներվ է մտցնում ցանկացած հարաբերություններում:

Եվ, ի դժբախտություն մեզ, տրամագծորեն հակառակ կարծիքն ուներ թշնամի պետության ղեկավարի հանդեպ:

Ի դեպ, նշված դիվանագետը մեծացել էր՝ շրջապատում ունենալով բազմաթիվ հայեր և անչափ դրական կարծիքի էր հայ ազգի մասին, շատ ավելի, քան մենք ինքերս և քան իրականությունն է: Եվ մեծ ակնկալիքով էր առաջին անգամ եկել Հայաստան ու սպասել հանդիպմանը ՀՀ «սիրված» վարչապետի հետ: Ապշած

էր, թե ինչպես «հայի պես իմաստուն ազգը կարող է այսքան ժամանակ հաշտ լինել նման վարչապետ ունենալու փաստի հետ» (մեջբերում):

Հ.Գ. Նույն կարծիքն է տիրում ԱՄՆ-ից Եվրոպա, Ռուսաստանից Միջին Ասիա:

Սեփական պետության շահերը չպաշտպանող-վաճառող քաղաքական գործչին ոչ մեկը չի հարգում, նույնիսկ, եթե քաղաքական շահերը համընկնում են, նույնիսկ, եթե տեսախցիկների առաջ ժպտում և գրկախառնվում են:

Օգտագործում են,բայց չեն հարգում:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 2981

Մեկնաբանություններ