38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արամ Սարգսյան. Համախմբել ու ձևավորել նոր առանցք, սև-սպիտակից դուրս

Արամ Սարգսյան. Համախմբել ու ձևավորել նոր առանցք, սև-սպիտակից դուրս
30.11.2020 | 13:52

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.

«Որոշել էի այս ընթացքում լռել, ուշքի գալ, ելքեր փնտրել, բայց գործող և նախորդ իշխանությունների վեճերը, միմյանց մեղադրանքները ու ինքնարդարացումները տեսնելով՝ հասկացա, որ այդ գործընթացը կարող է ոչ միայն անվերջ լինել, այլև՝ ամենակարևորը՝ ոչինչ չի տալիս ծանր իրավիճակը լիցքաթափելու, հրատապ ու անհետաձգելի խնդիրները լուծելու առումով։


Հետևությունս մեկն է՝ փորձել համախմբել ու ձևավորել նոր առանցք, սև-սպիտակից դուրս, որտեղ այս վիճակը հաղթահարելու ելքերը տեսնում են ոչ նախկինների և ոչ էլ ներկաների առաջնորդությամբ, ոչ եղածը քրքրելով, մեղավորներ փնտրելով, անիծելով, հայհոյելով, այլ առաջ նայելով, լուծումներ առաջարկելով ու հայրենիքի սահմանը պահող զինվորի նվիրումով աշխատելով։


Համոզված եմ՝ որ այս կերպ մտածող քաղաքական միավորումների ու անհատների թիվը անհամեմատ մեծ է, քան հների ու նորերի համախոհներինը, և կարծում եմ, որ միայն այդ դեպքում է, որ իրենք էլ կհասկանան ներքին վեճի վտանգավորությունը Հայաստանի համար, և իրենք էլ կմիանան մեծամասնությանը այսօր ամենակարևոր՝ Արցախը պահելու և երկիրը ոտքի հանելու խնդիրը լուծելու համար:
Որ դա ոչ միայն անհրաժեշտ է, այլև հնարավոր, ոչ մի կասկած չունեմ։


Առաջիկա 6 ամիսը Հայաստանի երրորդ Հանրապետության ամենադժվար ժամանակն է լինելու՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական, թե տնտեսական առումներով և հնարավորինս անկորուստ հաղթահարելու համար համայն հայության ուժերը համատեղել է պետք, որևէ մեկին դուրս թողնելը աններելի շռայլություն է։
Պատրաստ եմ իմ փորձը, կապերը, ներուժը դնել համախմբման համար՝ առանց անձնական ակնկալիքների»։

Դիտվել է՝ 2921

Մեկնաբանություններ