38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Սարդոստայն

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Սարդոստայն
02.06.2015 | 14:33

Կարծես այս երկրի վրա ապրում են մոլագարներ, ովքեր ընկել եմ իմ հետևից, ուզում են, որ ես էլ նրանց նման լեզուս դուրս գցեմ, հասկանամ-չհասկանամ, ապրեմ, չգիտակցեմ ինչ է կատարվում շուրջս, մարդը, ով այլևս կա-չկա... ու ինձ ասում են` ըմբռնումով մոտեցիր... Հը... ծիծաղս էլ չի գալիս, ոչ էլ ուզում եմ արցունք թափել, որ աչքերս զուլալվի...
Գույների մեջ ամեն մի գիծ մի պատկեր է, այժմ ընտրել էի գծերը, որը ամբողջական պատկեր ստացվեր: Հասկացա, որ լեզուն, խոսելու համար միշտ թերի է մնում... լուռ նայեցի պատուհանից դուրս` շները կուչ էին եկել պատերի տակ, կատուները նստել էին շենքերի կտուրներին ու լուռ վերև էին նայում: Շներն ու կատուներն էլ էին աղոթում: Պատուհանս փակեցի հետ եկա, ձեռքս առա Աստվածաշունչն ու պատահական էջ բացեցի, հասՏղամարդ լինելու կայֆը ուրիշ բան է, դու կարող ես և բղավել, գիշերները տուն չգալ ու քեզ ոչ ոք չի ասելու անբարոյական, դու կարող ես բոզություն անել, ու քեզ ոչ մեկ չի ասելու պոռնիկ, դու կարող ես անընդհատ սեր փոխել, սեռերի մեջ, ու քեզ շատ-շատ ասեն այլասերված... բայց դրանից էլի բան չի փոխում, եթե տղամարդ ես ու դիմացդ հարգելու բան մնացել է... Գիշերվա ուշ ժամին, երբեմն մայրս թակում էր սենյակի դուռն ու հավաքում էր ծխախոտի մնացուկը: Այդ օրը մայրս չեկավ... սենյակս ծխով լվացել էր պատերն ու ես սառել էի գետնին: Պատուհանիս տակ մեկը մլավոցով սեր էր երգում, դե ես էլ բաց սիրտ էի, գնացի հետևից ... Քաղաքը կրկին գետնի տակ էր առել մարդուն ու մի բուռ հող էր լցրել, ծածկել էր մարդու անկենդան մարմինը: Ես էլ մյուսների նման պառկել էի գետնին, հող լցնող չկար... Մարմինս արևի տակ վառվում էր, գիշերը սառեց մարմինս ու միայն դևն էր, որ եկել էր վերջին հրաժեշտին՝ մարդու:
Այսօր աշխարհը արդեն սառցակալել է, և մեր մեղքերը, որ նիրհում են մեր հոգիներում, ցրտից ընդարմացած մեր սրտերում քարացած արցունք են դառել: Էլ չկար դևը, չկար աշխարհի մեղքը՝ մարդը...
Մտնում ենք սառցե հոգիների դարաշրջան, որտեղ հավերժության և հարատևության մեջ մեղքերն այնքան շատ են, որ կործանեցին աշխարհը...
Ես դեռ չհասցրեցի մեծանալ՝ մեռա... ու մի բուռ հող գլխիս լցնող չեղավ... միայն ինձ ծանոթ շներն ու կատուներն էին, որ նստել էին կողքիս ու պապանձվել: Մինչև վերջին րոպեն չդադարեցի Աստծուն հավատալ... հավատում էի, որ գնում եմ սեր գտնելու, չէ՞ որ Աստված սեր է, իսկ սիրո արմատը՝ խիղճը...
Ծիծեռնակները ցած էին թռչում, անձրև էր գալու, իսկ ես դեռ գետնի վրա հանգիստ պառկել էի ու սպասում, թե ով մի բուռ հող կլցներ, որ մարմինս գնար, խառնվեր հողին, իսկ հոգիս արդեն սեր էր գտել՝ ապրում էր...

Դիտվել է՝ 3385

Մեկնաբանություններ