Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քաղաքական մարդ-խաբկանքները, մեծ հաշվով, անմեղսունակ են

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քաղաքական մարդ-խաբկանքները, մեծ հաշվով, անմեղսունակ են
21.02.2015 | 13:45

Այս փետրվարը դարձավ հայաստանյան քաղաքական դաշտի խորհրդարանական հատվածի համընդհանուր սանմաքրման ժամանակաշրջան՝ քաղաքական առաջնորդներն ու իրենց մերձավոր շրջապատը հանդիսացող տարբեր տրամաչափի գործիչներն արեցին առավելագույնը ՀՀ քաղաքական դասի հանդեպ շարքային քաղաքացու անվստահությունն ու նոխկանքի զգացումը բարձրակետին հասցնելու համար: Այս ախտահանման գործողությունը հիրավի բարեբեր է՝ իրականում առաջ շարժվելու համար պատրանքներից անհրաժեշտ է ազատվել: Կատարվածը ցույց տվեց, թե որքան շատ են մեզանում բարոյական սկզբունքներից ու անհրաժեշտ գիտելիքներից զուրկ քաղաքական մարդ-խաբկանքները: Նրանք գիտելիքի ու սկզբունքների իրական հարգը ոչ գիտեն, ոչ էլ ուզում են իմանալ՝ ձեռնտու չէ, քանի որ դրանք իրապես արժևորելու դեպքում այսչափ շռայլ խոստումներ չեն տա, կամ էլ, տալու դեպքում՝ կյանքի գնով պիտի կատարեն խոստացվածը: Քաղաքական մարդ-խաբկանքները հասարակական լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում, քանի որ ընդունակ չեն պատասխանատվություն կրել ու, մեծ հաշվով, անմեղսունակ են:

Դիտվել է՝ 2481

Մեկնաբանություններ