10.04.2024|
17:05
Նիկոլը Բաքվի վարած քաղաքականությունից, Ալիևի և նրա ենթակաների նախորդած հայտարարություններից չէր կարող չիմանալ, որ Ադրբեջանը չի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի նախորդած մասում, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևը «Հանրային» կոչված հեռուստաընկերությամբ ապրիլի 6- ին խոստովանել է, որ «երկու կարևոր կետերի շուրջ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ։ Առաջին կետը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է։ Երկրորդը հաղորդակցությունների բացումն է»։