Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՀԱՅ ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԾՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ԱՊՐԻ Սև ԾՈՎԻ ԱՓԻՆ»

«ՀԱՅ ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԾՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ԱՊՐԻ Սև ԾՈՎԻ ԱՓԻՆ»
10.09.2010 | 00:00

«Վերջին ժամանակահատվածում հայ ազգը սկսել է հաղթել, ազատագրել և վերադարձնել այն, ինչ ունեցել է։ Լինենք միասին, լինենք հզոր և գնանք առաջ»,- այսպես իր բարեմաղթանքը հայաստանցիներին խնդրեց փոխանցել Օդեսայի հայ համայնքի և հայկական եկեղեցու ատենապետ, խոշոր գործարար ՎԱՆԻԿ ԵՐԻՆՈՍՅԱՆԸ, ով հոկտեմբերի 31-ին պատրաստվում է պատգամավորի թեկնածու առաջադրվել քաղխորհրդի ընտրություններում։ Պարզվեց` Օդեսայում հայազգի գործարարները զգալի դեր ունեն ոչ միայն քաղաքի, այլև մարզի տնտեսական կյանքում, երևույթ, որն ունի իր դարավոր արմատները։ Օդեսացիները նշում էին, որ ծխախոտագործությունն իրենց մոտ առաջինը զարգացրել են հայերը, հասցնելով այն միջազգային ճանաչման։ Լինել Օդեսայում և չզրուցել հայազգի մարդկանց հետ, կարծում ենք, ճիշտ չէր լինի, և մեր առաջին զրուցակիցը ծնունդով գյումրեցի Վանիկ Երինոսյանն էր։
-Ինչո՞ւ որոշեցիք գալ և հաստատվել Օդեսայում։
-Մարդը պետք է ծնվի Հայաստանում և ապրի Սև ծովի ափին։ Քանի որ Սև ծով դեռևս չունենք, որոշեցի ապրել այստեղ։
-Լավ կատակ է, սակայն ո՞րն է իրական դրդապատճառը։ Ի՞նչ է, Հայաստանում ավելի փո՞քր էր հնարավորությունը բիզնես հիմնելու համար։
-Երբևիցե միտք չեմ ունեցել զբաղվել բիզնեսով։ Իմ հիմնական զբաղմունքը եղել է սպորտը, և ուկրաինական կողմը, որպես ըմբշամարտիկի, դեռևս 80-ականներին ինձ հրավիրեց իրենց հավաքականի կազմում հանդես գալու։ Մասնակցել եմ տարբեր միջազգային մրցումների` ՈՒկրաինայի դրոշի ներքո, բարձր պահելով այս երկրի մարզական վարկանիշը։ Պետք է նշեմ, որ ուկրաինական կողմը, բացի աշխատավարձից, ինձ տվեց նաև հնարավորություն ցանկացած բուհում սովորելու։ Արդյունքում ավարտեցի Օդեսայի ժողտնտեսության ինստիտուտը։
-Ինստիտո՞ւտն առիթ դարձավ, որ զբաղվեք բիզնեսով։
-Անշուշտ, սպորտը մարդու համար անհրաժեշտություն է և նրա կյանքի որոշ ժամանակահատվածում կարևորագույն արժեք, սակայն այն հիմնական աշխատանք չէ մարդու համար։
-Դժվար չէ՞ հայ մարդու համար Օդեսայում բիզնես հիմնելը։ Ինչու եմ հարցնո՞ւմ, որովհետև ինչպես բոլոր երկրներում, հատկապես` հետխորհրդային, բիզնես ստեղծելու համար «տանիք» է պետք։ Համոզված եմ, որ այդ առումով Օդեսան բացառություն չէ։
-Սպորտը մարդուն շատ բանով է օգնում։ Մասնավորապես ձևավորում է կամք, ոգի, ուժ և, իհարկե, նոր հնարավորություններ է ընձեռում ու ընդլայնում կապերը։
-Լսել եմ, որ ունեցել եք տարբեր բիզնեսներ, սակայն դրանց մի մասը մի քանի տարի առաջ վաճառել եք և ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության խոշոր հողատարածքներ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Յուրաքանչյուր ժամանակահատված իր առանձնահատկությունն ունի։ Գյուղատնտեսական բիզնեսին անցում կատարեցինք այն ժամանակ, երբ սկսվեց հողերի օտարման գործընթացը։ Որպես տնտեսագետ, գործարար բոլորս մեր եկամտաբերությունն այդ ժամանակահատվածում կապեցինք հողի հետ։ Սակայն, ինչպես Օդեսայում ենք ասում, «վպ ՑցՑ-ՑՏ ոօսՏ»։ Հողի բիզնեսը երեք տարի առաջ վաճառել եմ և այլևս չեմ զբաղվում դրանով։
-Ինչո՞ւ։ ՈՒկրաինայում գյուղատնտեսական բիզնեսն իրեն չի՞ արդարացնում։
-Հողագործությունն ինձ համար խորթ ոլորտ էր։ Ցորենն ու գարին իրարից սկսեցի տարբերել միայն այն ժամանակ, երբ զբաղվեցի այդ բիզնեսով։ Կարծում եմ, հողագործությամբ պետք է զբաղվի այն մարդը, ով դրա մասնագետն է։
-Իսկ Ձեր հիմնական բիզնեսն այժմ ո՞րն է։
-Դեղագործությունը։
-Ներկրո՞ւմ եք, թե՞ արտադրում։
-Ընկերությունը զբաղվում է դեղերի ներկրմամբ և, բացի դա, ներքին շուկայում ունենք մեր դեղատների ցանցը։
-Որքան հասցրել եմ տեղեկանալ` Օդեսայում դեղերի ներկրմամբ ընդամենը չորս ընկերություն է զբաղվում։ Ձեր ընկերությունը դեղերի ներկրման շուկայում ի՞նչ տեղ է զբաղեցնում։
-Մեր ընկերությունը համարվում է ուժեղներից մեկը։
-ՈՒզում եք ասել` խոշորներից մեկն է։
-Ոչ, ուժեղներից մեկը։
-Հասցրի նկատել նաև, որ տարբեր ոլորտներում Օդեսան իր մենաշնորհատերերն ունի։ Կարելի՞ է այդ չորս ընկերությունները մենաշնորհատեր համարել։
-Ոչ, սակայն կան այնպիսի դեղամիջոցներ, որ վաճառում ենք միայն մենք։
-Ինչո՞ւ մյուս ընկերությունները չեն կարող։
-Որովհետև իրականացվող քաղաքական գիծը ճիշտ ենք ընտրել։
-Լսել եմ, որ Օդեսայում վաճառվում է հայաստանյան արտադրության հանգստացնող դեղամիջոց, որը բաց է թողնվում հատուկ դեղատոմսով։ Այն Ձեր ընկերությո՞ւնն է ներկրում։
-Ոչ, սակայն մենք համագործակցում ենք հայաստանյան դեղագործական ֆիրմաների հետ։
-Օդեսայի հայկական շրջանակներում, չգիտեմ` չար թե բարի լեզուներն են ասում, Դուք ունեք նաև քաղաքական հավակնություններ։
-Հայկական շրջանակներում լեզուները չար չեն լինում։ Երկրորդ, ասում են` առանց կրակի ծուխ չի լինում։ Շնորհիվ հայկական համայնքի, ուկրաինական կողմից ստացվել է քաղխորհրդում պատգամավորի թեկնածություն ներկայացնելու առաջարկ։
-Օդեսայում հրեական համայնքը բավական խոշոր է և որոշիչ դեր ունի քաղխորհրդում։ Այս մթնոլորտում հայ հաջողակ գործարարի մուտքը, որպես պատգամավորի, որքանո՞վ ապահովված կլինի։
-Ինչպես Օդեսայում են ասում` «Одесса живет не по областям, а по мастям»։
-Այո, սակայն այս պահին «մաստը» հրեական կողմն է։
-Տվյալ դրությամբ «մաստը» հաջողակ, մաքուր և շիտակ լինելն է, դրան գումարած, եթե հայ ես, ապա ավելի մեծ է պահանջը։ Եվ, ի վերջո, չպետք է անտեսենք, որ քաղխորհրդում պատգամավոր ունենալու առաջարկն ուկրաինական կողմից է եղել, ինչը նշանակում է, որ վերը նշված չափանիշներին հայ մարդը համապատասխանում է։
-Հրեական համայնքին ձեռնտո՞ւ է հայ մարդու մուտքը քաղխորհուրդ։
-Ասում են` հրեաները նույն հայերն են, ուղղակի խոսում են հրեերեն։
-Ես խոսել եմ նրանց հետ, պատկերացրեք նրանք նույն բանն են ասում, բայց հակառակ պնդմամբ։
-Դրա համար էլ մենք հայ ենք։
-Ամեն դեպքում, չեմ կարծում, թե ներքին հակամարտություն չկա։
-Օդեսայում հակամարտություններ գրեթե չկան։ Կա անձ, որի շուրջը մարդիկ համախմբվում են։
-Ո՞ր կուսակցության ցուցակով եք ներկայացված լինելու։
-Առաջարկները մի քանիսն են, այժմ ուսումնասիրում ենք առաջադրված պայմաններն ու կուսակցությունների գաղափարախոսությունները։ Որն ավելի շահավետ լինի մեր Հայաստանի և հայ համայնքի համար, այն էլ կընտրենք։
-Դուք մենա՞կ եք որոշելու` ո՞ր քաղաքական ուժի հետ ընտրության գնաք, թե՞ հայ համայնքի ղեկավարության հետ միասին։
-Որոշելու եմ ես, բայց հայ համայնքի հետ խորհրդակցելով, քանի որ իմ միջոցով քաղխորհրդում ներկայացված է լինելու մարզի ողջ հայությունը։
-Եթե համայնքը որոշի, որ Ձեր որոշումը չի բխում համայնքի և Օդեսայի հայերի շահերից, ապա Ձեր հաջորդ քայլը ո՞րը կլինի։
-Եթե համայնքը չցանկանա և դրա հետ մեկտեղ ինձ բացատրի` ինչու, և ես հասկանամ պատճառը, իհարկե, կհրաժարվեմ որոշումիցս, քանի որ մեկ մարդը հավասար է զրոյի։
Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ
Երևան-Օդեսա-Երևան

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ