Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Մհեր Գրիգորյանն «ուտելիս» չի խոսում

Մհեր Գրիգորյանն «ուտելիս» չի խոսում
13.08.2024 | 14:42

ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանը քչախոս պաշտոնյաներից է։ Եվ դա բնական է, քանզի, հայտնի ասույթի համաձայն, ուտելիս չեն խոսում։ Ուտելը տվյալ դեպքում բուն և փոխաբերական իմաստներ ունի։

Գրիգորյանը «կերավ» Տավուշի մարզի տարածքները։ Նրա բանակցություններից հետո Կիրանցի դպրոցը դարձավ սահմանային։ Պարզ է, որ նա կատարում էր Նիկոլ Փաշինյանի հրահանգը, բայց ամեն դեպքում համաձայնեց դահիճի ֆունկցիան կատարել։ Ամեն մեկը դա չէր անի, բայց Մհեր Գրիգորյանն արեց, ինչը նրան հանցակից է դարձնում։

Մհերներն այն գործիքներն են, որոնցից ունեին նաև երիտթուրքերի պարագլուխները 1915-ին։ Դոկտոր Նազիմն ու Թալեաթը հայերին ոչնչացնելու գաղափարներն ու ծրագրերն էին առաջ քաշում, սակայն, եթե կատարողներ չլինեին, հայերի ցեղասպանություն չէր լինի։

Մհեր Գրիգորյանը Փաշինյանի ծրագրերի կատարողն է՝ դահիճը։ Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է Փաշինյանը նրան ընտրել, և ինչո՞ւ է Գրիգորյանը համաձայնել այդ կեղտոտ դերակատարմանը։ Հարցի պատասխանը պետք է փնտրել ֆինանսական հարթության մեջ։

Բանն այն է, որ Գրիգորյանը հարստանում է բանկային ոլորտի հաշվին։ Նա այդ ոլորտի լոբբիստն է։ Նիկոլը գիտի այդ մասին։

Գրիգորյանի հարստացման գինը դահճի ֆունկցիա կատարելն է։ Գրիգորյանն «ուտում» է հսկայական ֆինանսական միջոցներ ու, որպեսզի այն մարսի, կատարում է Նիկոլի հանձնողական հանձնարարությունները։ Այսինքն, տեղի է ունեցել փոխշահավետ համաձայնություն՝ Նիկոլը հողերն է «ուտում», Մհերը՝ փողերը։ Նիկոլին փողերից էլ է մաս հասնում, բնականաբար։ Հարցն այն է, թե Նիկոլի փողերն առավելապես ի՞նչ ծագում ունեն (իշխանափոխությունից հետո «հերձումը» ցույց կտա)։

Ինչ վերաբերում է Գրիգորյանի բանկային «ուտոցիներին», ապա դրանք նույնիսկ նրա հայտարարագրերում են երևում։

Ինչպես հայտնի է, բանկային ոլորտը վերջին տարիներին հսկայական շահույթներ է ստանում։ Մինչև 2018-ը բանկային ռեկետից բողոքող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք միայն այս տարվա առաջին կիսամյակում բանկային ոլորտի զուտ շահույթը կազմել է ավելի քան 400 միլիոն դոլար։ Մհեր Գրիգորյանն այդ հարցում ունի անձնական շահագրգռվածություն։ Նրա եկամուտների պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2023-ին, այսինքն՝ բանկային ոլորտում գերշահութաբերության բումի շրջանում, նա ավելի քան 500 հազար դոլարով գնել է բանկային պարտատոմսեր։ Գրիգորյանի բանկային ավանդները կազմել են 525 հազար դոլար և 40 միլիոն դրամ։

Գրիգորյանի կինը նույնպես բանկային ավանդներ ունի՝ 500 հազար դոլարով և 500 հազար եվրոյով։

Ահա այսպես, Հայաստանում գներն աճում են, հպարտ քաղաքացիների գնողունակ պահանջարկն անկում է ապրում, բանկերը գերշահույթներ են ստանում։ Եվ այս ամենը Հայաստանի տարածքների հանձնման ու անվտանգային սպառնալիքների աճի ֆոնին։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 7360

Մեկնաբանություններ