«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ոստիկանության մասին

Ոստիկանության մասին
27.06.2024 | 09:14

Տարիներ շարունակ մեր երկրում տիրող քրեաօլիգարխիկ համակարգի բուրգի գագաթում հայտնված անձիք մեծ մասամբ իրենց հաջողության, պաշտպանության հիմք դիտում և օգտագործում էին ոստիկանությունը։

Վանո, Վովա անուններով անձանց կառավարման արդյունքում ոստիկանությունը ներքաշվել էր քաղաքական դաշտ և ժամանակ առ ժամանակ նրա ռեսուրսն օգտագործվում էր մարդկանց կամքը կոտրելու, քաղաքական գործընթացները արգելափակելու նպատակով։

Անկեղծ լինենք, հիմա էլ շատ բան չի փոխվել։

Այո՛, փոխվել է ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, բայց անփոփոխ է նրա դերը քաղաքական ռեժիմի պահպանության իմաստով։ Ոստիկանական կողմնակալ, թվացյալ օրինականության դաշտում իբրև գործելու պատրանքին ոչ ոք չի հավատում:

Այս իմաստով, մեծ անելիք ունի ապագա իշխանությունը։ Միայն ոստիկանության ղեկավար կազմի փոխելով և մարդ ծեծող մի քանի արյունարբուների դատելով, ոչինչ չի փոխվի։ Առավել ևս, եթե ոստիկանություն գան նոր քաղաքական կոմիսարներ, որոնք իրենցից անկախ շարունակելու են նոր իշխանությունների հակառակորդների զսպաշապկացումը` հնարավոր և օրենքներով թույլատրվող ուժային մեթոդներով: Փակ շրջան է ձևավորվել, որի հանգուցալուծման միակ հնարավոր ելքը արտասահմանյան ոստիկանական պաշտոնյաների հրավերքն է։

Ի դեպ, նման կարգով համալրված են Կոսովոյի դատական իշխանությունները, որտեղ աշխատող սկանդինավցիները զգալի առաջընթաց են ապահովել։

Կարծում եմ` սա լուրջ թեմա է, որպեսզի ապագայում նոր Վանո, Վովա և ներկա անձի վրա հույս չդնենք և ազգովի անպատիժ չպատժվենք ձեռքերը ազատ ճոճող ոստիկանների ձեռքով։ Որպես վերջաբան` հիշեցնում եմ մարզերից մեկի այցելության ժամանակ սրբազանի շարասյան ուղեկցող պարեկների կողմից կազմակերպված որսը, որի արդյունքում երթի տասնյակ տեխնիկական միջոցներ տեղափոխվեցին տուգանային տարածքներ։ Չվիճարկելով ոստիկանների վճռականությունը, ընդամենը հիշեցնեմ, որ երթին չմասնակցող որևէ այլ ավտոմեքենա չէր կանգնեցվում։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ