ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Էն փուլում ենք, որ ամեն բան է պետք հանուն մնալու

Էն փուլում ենք, որ ամեն բան է պետք հանուն մնալու
17.03.2024 | 07:21

Բիզնեսից ու քաղաքականությունից հասկացողները ենթագիտակցորեն գիտեն, որ հիմա պրոցես սկսելու լավագույն, սակայն ամենառիսկային ժամանակն է, որ կա՛մ կհաղթես, կա՛մ կձախողես. ու չեն սկսում, քանի որ ձևերն ու տեխնոլոգիաները անհրաժեշտ չափով չգիտեն, գաղափարների ու արժեքայինի մասով են թույլ, ապրած-անցածն այն չէ: Բոլորը՝ միգուցե, չէ, բայց դե շոշափելի մեծամասնությունը՝ ակնհայտորեն:

Չնայած, սովորաբար, դիրքավորվում են որպես ամենագետ, բայց դե ձախողումների գծով ամենագետի կարգավիճակը վստահորեն «պատվավոր» կոչում ու կարգավիճակ չէ:

Էս պարզ ու միամիտ ու էս ամենից հոգնած ժողովրդին բան չասե՛ք:

Ինքը ձեր ու ձեր տերերի, իրենց ինստրուկտորների, նախորդների ձեռքը կրակն է ընկել. ակնհայտորեն կենսական սխալներ ունի, հազար խնդիր ու ժառանգած վատ սովորություն ունի, վարքաձև, աղքատի ու կոմֆորմիստի հոգեբանություն կա, բայց հենց դու՛ք եք իրեն սարքել էդ խեղճն ու անօգնականը, զիջման գնացողը, հիմա վիրավորու՞մ եք:

էդ դեռ հարց է՝ ով ում արժանի չէ: Շինական հայը, գյուղացին է մեր երկիր պահողը, ոչ թե պաթոսամորթ անող պռախաձիմեցը՝ փրկչական տեքստերով կամ ստենդափ հումորի դաշտի կերպարները, որ աչոկ են հավաքում երկրի կործանման գործընթաքում, կոմֆորտի զոնայում:

Շինականի երեխեն է զոհվում, ու ինքը լուռ իր սգի մեջ ապրում է, քանի որ անտեր է մնացել: Անտե՛ր...

ՈՒ դուք դեռ իրեն ինչ-որ բան ասելու իրավունք ունե՞ք:

Դուք իրեն էն աստիճանի եք հասցրել, որ գոյաբանական սպառնալիքի պայմաններում ինքն անգամ ձեր՝ արդեն օբյեկտիվ տեքստերին չի հավատում, որ իր հետևից են գալու, ու դա ձեր շնորհքն է՝ կեղծիք, ամբարտավանություն, անորակություն, սուտ, ծախու ու «ճկուն» լիներ քարոզողներինը:

Կհաղթի նա, ով քայլ կանի, մտածված, հաշվարկած ու ռիսկով՝ պատասխանատվություն վերցնելով իր վրա:

Իմանալով ի՞նչ է «պետություն» ինստիտուտը՝ ո՛չ պաթոսի, այլ կիրառական, տեխնոկրատի դիրքերից:

«Քաղաքականը» կոշտ տեղ է, ամեն մեկի տեղը չի, բայց ամենքի ներուժը կարելի է գրագետ օգտագործել: Էն փուլում ենք, որ ամեն բան է պետք հանուն մնալու:

Այս վերևի տեքստը կարող էր Հ. Քիսինջերի միջազգային հարաբերությունների տեսության, Մ. Ֆուկոյի արդյունավետ հանրային կառավարման տեսության, Մ. Դյուվերժերի, Ջ. Քենանի ու Ա. Դուգինի տեսությունների-հայեցակարգերի դիրքերից գրվել, ես էլ էլիտիստական մտքերի գոհարներ շռայլեի, գեղեցիկ բառերով, մասնագիտական՝ շատերիդ համար անհասկանալի ձևակերպումներով, բայց խոսքը Սոմալիի համար չի: Ասեմ ձեզ, որ վաղը կարող ենք չլինել ավելի հավանական է, քան, որ կարող ենք լինել:

Միգուցե գալու է փուլ, երբ թևերներս քշտած, բատինկով, անլվա ու չսափրված Երևանի Ուլնեցի-Սևակ փողոցների խաչմերուկում խրամատ փորենք, ես, իմ ուսանող Դավիթը ու կողքի հարևանի տղեն, քանի որ Գռզոյենց հետ թուրքն ու թորքը Երևանի հարավից գալիս են դեպի հյուսիս:

էս է իրականությունը, ու քաղաքագիտությունը, որպես էլիտար գիտություն, ոչ մի ձևով էս ամենի՝ ազգային ազատագրական շարժման, ճակատի նախաձեռնության գործընթացի մեջ չի տեղավորվում իր բառամթերքով, քանի որ քաղաքագիտական ժոժով, օսլայած վերնաշապիկը, հպարտ դիրքավորումը փուչ ՝է, էս վիճակում, կապիկություն է, երբ պետություն ես կործանում օնլայն ռեժիմով:

Էս նշածս պետք է փոխարինվի ձեռքի տակ եղած կամուֆլյաժով:

Փորձենք այնպես անել, որ նշածս փուլին չհասնենք:

Ի դեպ, ֆրանսիական հպարտ «Բաստիոնների» զրահապատյանը РПГ-ին չի դիմանում:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ