«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սարդոստայնում

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սարդոստայնում
08.03.2024 | 11:40

Ինչո՞վ է տարբերվում ամուր հայ-ռուսական հարաբերություններ ունենալու իրական կողմնակիցը՝ ձևականից։

Հայ-ռուսական հարաբերություններ ունենալու իրական կողմնակիցը Հայաստանի շահը տեսնում և գտնում է Արևմուտքի նկատմամբ տարած Ռուսաստանի ստրատեգիական հաղթանակի մեջ։

Հայ-ռուսական հարաբերությունների ձևական կողմնակցին չի հետաքրքրում Ռուսաստանի ստրատեգիական հաղթանակը, իր համար կարևորը նեղ անձնական, խմբային կամ էգոիստական շահն է։ Այսինքն, թող Ռուսաստանը կատարի բոլոր մեր ցանկությունները՝ նույնիսկ վտանգելով սեփական հաղթանակը։

Վերոգրյալ տարբերակման անհրաժեշտությունը առաջանում է այն պատճառով, որ Հայաստանը չի կարողանալու գոյություն ունենալ բոլոր առումներով, եթե չդառնա հայ-ռուսական հարաբերությունների իրական` Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակի կողմնակից։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3171

Մեկնաբանություններ