Մյունխենյան գարեջրատունը մեզ համար «փրկության տաճար» դիտարկողներ և Միսաք Մանուշյանի աճյունի վերաթաղումով hրճվող-հպարտացողներ՝ դու՛ք եք հավանական պատերազմը դարձնում անխուսափելի:
Սա լա՛վ հիշեք:
Նաև հիշեք տարիներ առաջ, Միսաք Մանուշյանի հուշատախտակի բացման ժամանակ Լուի Արագոնի ասածը՝
«... մենք` ֆրանսիացիներս, թանաք չենք խնայել հայերի ցավը նկարագրելու համար, իսկ հայը իր արյունն է տվել Ֆրանսիայի համար: Սա՛ է,»: մենք ՝ թանաք, հայերը` արյուն:
Այդ արյունն է հեղվելու և Ֆրանսիան էլի թանաք չի խնայելու....
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ