Այսօր անգամ այս տավարի ցավը շողոքորթողների մի խելացնոր բանակ ունի:
Նրանց մեջ` նաև իմ նախկին ընկերներից ոմանք, ովքեր մեծամիտ քամահրանքով ժամանակին բարեհաճեցին ինձ բացատրություն տալ, թե ինչու հանկարծակի որոշեցին ինձ դուրս թողնել իրենց ընկերակազմից: «Ողջ հայ ժողովուրդն այսօր մեզ հետ է, մեր վարչապետի կողքին, իսկ դու խանգարում ես մեզ»՝ անկեղծության պոռթկման պահին մեղադրանք որպես շպրտեցին նրանցից ոմանք:
Շոպլիկության (բառն անգամ մերժելի է) բնորոշ մարմնավորողներից մեկը, օրինակ , ամեն օր իր էջում այսպիսի գրառումներ էր թողնում. «Այսօր երեքամյա թոռնիկիս հարցրի՝ ու՞մ ես ավելի շատ սիրում, հայրիկի՞ն, թե՞ մայրիկին: Նիկոլին՝ հպարտ պատասխանեց նա»:
Ինչ ասեմ, թվում է անցել է խելահեղ կռապաշտության շրջանը, վաղուց ժամանակն է սթափ նայել իրականությանը, բայց մի ողջ քաղաքական ուժ, իր մանկլավիկներով, շարունակում է հայրենաքանդության ամենօրյա գործը, արդեն բացահայտ, բոլորիս աչքի առջև:
Եվ այսօր առավոտվանից առաջին անգամ ես ինձ մեղավոր զգացի կատարվածի համար: Մինչ օրս համոզված էի, որ մեղավորը կոնկրետ մարդկային մի հանրություն է, որ տեղիք տվեց այս աղետին:
Այսօր հասկացա, որ՝ ո՛չ:
Մեղավոր ենք բոլորս անխտիր:
Մեր միասնական կամքով այս ապիկարներն այսքան անկառավարելի դարձան:
ՈՒրեմն ինչ-որ մի բան այն չենք արել:
Ով չի ալարում այսօր խոսում է մեր թշվառության, մարդկային ցածր արժեհամակարգի, թերությունների մասին:
Հերի՛ք է, եկեք խոսենք նաև արժանիքների մասին, իսկ ավելի լավ է չխոսենք, գործենք:
Համախմբենք մեր ուժերը անարգին, ձախողողին, ծախողին մեր ճանապարհից հեռացնելու, նոր ուժերին իշխանության բերելու համար: Շոպլիկներ, փակե՛ք ձեր բերանները վերջապես:
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)