Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ի՞նչ են խոստացել Նիկոլին Արևմուտքում, և ի՞նչ զոհողությունների է նա գնում դրանց համար

Ի՞նչ են խոստացել Նիկոլին Արևմուտքում, և ի՞նչ զոհողությունների է նա գնում դրանց համար
27.10.2023 | 14:38

Ակնհայտ է, որ Հայաստանը անշեղորեն գնում է դեպի Արևմուտք և մտնում է տարածաշրջանի թուրքական քաղաքական արբանյակային տիրույթ։

Նիկոլ Փաշինյանի համոզմունքն է միշտ եղել, որ Ռուսաստանը հեռու է, իսկ Թուրքիան մեր կողքին է, հետևաբար, այսօրվա լավ ապրելու համար պետք է ամեն կերպ բարեկամանալ Թուրքիայի հետ, որն էլ իր հերթին ԱՄՆ -ի ու հավաքական Արևմուտքի դաշնակիցն է։ Ռուս-թուրքական բարեկամությունը ժամանակավոր ու թվացյալ է, որի ավարտը կդառնա նոր մեծ պատերազմ, ինչպես պատմության մեջ եղել է առնվազն 11 անգամ։

Բայց Բրյուսելում ու Վաշինգտոնում բազմիցս են Նիկոլին խոստացել հանգիստ և կուշտ ապրելու պայմաններ, որոնց համար նա նախ պետք է Հայաստանից հանի Ռուսաստանի ներկայությունը' ռազմաբազաները և քաղաքական ազդեցության այլ լծակները։

Դժվար է լինելու անջատվել Ռուսաստանից, ցավոտ ու կորուստներով է լինելու, բայց Փաշինյանը պետք է իր մեջ ուժ գտնի անել այդ քայլը՝ սա են 2018-ից սկսած բանակցությունների ժամանակ ասում Եվրոպայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները։

Ռուսաստանին մեր տարածաշրջանից քշելու Նիկոլի ստանձնած պարտավորությունն արդեն արժեցել է Արցախի ամբողջական հանձնում, 6000-ից ավելի մարդկային կորուստ, 120.000-ից ավելի փախստականներ, Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քկմ կորուստ, և սա դեռ ամենը չէ։ Ռուսաստանը բոլոր կայսրությունների նման չափազանց դաժան է։

Ռուսաստանին քշելու դիմաց Նիկոլին ծանր կորուստների քաջության դրդող Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն բացահայտ ասում են, որ նոր հարձակում է լինելու Հայաստանի վրա։

Հուսով եմ՝ մարդիկ հասկանում են, որ այդ նոր հարձակումը նշանակում է նոր տարածքների կորուստ և նոր մարդկային զոհեր, որոնք լինելու են ոչ թե Նիկոլի կամ նրա մտերիմների ընտանիքի անդամներ, այլ սովորական մարդիկ, որոնք լավ ապրելու խոստումների համար զոհաբերում են իրենց զավակների կյանքը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ