«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

ՈՒժ և համբերություն մեզ

ՈՒժ և համբերություն մեզ
04.10.2023 | 17:25

Ես գիտեմ մեկ բան, որ հպարտների Հայաստանում արցախահայությունը հանգիստ չի ապրելու և դառնալու է մարգինալ խավ։

Նրանց հանգիստ չեն տալու տասնամյակներով բուծված ու որոմի պես աճած խելագարված ամբոխները։

Այդ ամբոխները անդիմադրելի ատելություն ունեն արցախցու նկատմամբ և իրենց բոլոր անհաջողությունների, արատների, նույնիսկ մանկական բարդույթների մեղքը բարդում են միմիայն արցախցու վրա։

Այդ զանգվածի համար արցախցին կործանեց իր ապագան,

և բեռ դարձավ ներկայում։ Նրանց համար այդ պատմական բեռը ճիշտ է թոթափվեց համառ պայքարից հետո, բայց «մարդկային բեռը» դեռ կա, ավելին՝ հավակնում է ներսից կրծել մեր պետականությունը և ինքնիշխանությունը։

Ագրեսիվ ամբոխները իհարկե վտանգավոր չէին լինի, եթե չունենային պետության լիակատար աջակցությունը։ Ինքը պետությունը նրանց ինստիտուցիոնալ արտահայտությունն է՝ Բռնի Օխլորկատիա։

Իսկ պետության կողմից կեղծ հոգատարությունը տեղահանվածների նկատմամբ սոսկ իմիտացիա է, կարճաժամկետ ակտ, որից հետո սկսվելու է զտումը արդեն Հայաստանում։

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Հ.Գ.

Ես դրա սաղմերն արդեն նկատեցի այսօր, երբ պետական հիմնարկում սպասարկման հերթերի մեջ մարդիկ սկսեցին մեղադել և քամահրել այդ «ղարաբաղցիներին», որոնց պատճառով իրենք ստիպված են միքիչ ավելի սպասել։

ՈՒժ և համբերություն մեզ և մի քիչ խոհեմություն...

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ