Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արևմուտքի թույլտվությամբ Թուրքիան փորձելու է անուղղակիորեն ճնշել ՌԴ-ին

Արևմուտքի թույլտվությամբ Թուրքիան փորձելու է անուղղակիորեն ճնշել ՌԴ-ին
06.09.2023 | 07:11

Բացեմ խաղաքարտերը. ՌԴ նախագահը և Էրդողանը չկարողացան ձեռք բերել պայմանավորվածություն ցորենի գործարքի վերաբերյալ, որն այդքան անհրաժեշտ էր Արևմուտքին, և որի միջնորդն է Էրդողանը:

Սա նշանակում է, որ Արևմուտքի թույլտվությամբ Թուրքիան փորձելու է անուղղակիորեն ճնշել ՌԴ-ին, որպեսզի ստանա իր ուզածը, իսկ դրա համար Թուրքիան ունի անձնական օգտագործման Ադրբեջան, որը միանգամից երկու թիրախ է խոցելու` հարձակվելու է ՀՀ-ի ու Արցախի վրա (ներքին լսարան) և դրանով փորձելու է հեղինակազրկել ՌԴ-ին (արտաքին լսարան), քանի որ ՌԴ-ն առվնազն այս պահին ի վիճակի չի լինելու պաշտպանել Արցախն ու Հայաստանը այն չափով, որքան անհրաժեշտ է:

Հենց սա էլ լավ իմանալով ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով եվրոպական հանձնաժողովի նախագահ Գյունտեր Ֆելինգերը կոչ է արել ՀՀ-ին միանալ ՆԱՏՕ-ին, որպեսզի հետագայում ցանկացած փորձանք ՀՀ-ի գլխին արդարացվի «ՆԱՏՕ»-ին չմիանալով. ներքին գործակալական ցանցն էլ, որպես քարոզչական գործիք, հենց սա է օգտագործելու, ասելով, որ «այ, եթե լսեինք Գյունտերին, միանայինք ՆԱՏՕ-ին, այս վիճակում չէինք լինի». բայց նրանցից ոչ ոք չի ասի, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը անչափ ժամանակատար` մի քանի (տասնյակ) տարի պահանջող հարց է և վերջապես քաղաքական հարց է. անգամ ՌԴ նախկին ոխերիմ հակառակորդ Վրաստանը և ներկայիս ոխերիմ հակառակորդ Ուկրաինան առ այսօր չեն կարողացել դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Ոչ ոք չի էլ հիշի, որ ՆԱՏՕ-ի նախորդ գլխավոր քարտուղարը ՀՀ-ում` Հ1-ի եթերում պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը խոչընդոտ չէ ՆԱՏՕ-ի անդամների կողմից ՀՀ-ին զենք վաճառելու համար: Այս վերջին մտքից բխում է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետություն ցանկանար մեզ զինել, ապա որևէ խոչընդոտ չէր ունենա, բայց իրականության մեջ ՆԱՏՕ-ի անդամներից Հայաստանին զինում է Մակրոնը՝ միայն ջերմ խոսքերով:

Բացի այդ, առջևում սեպտեմբերի 27-ն է. 2020թ. կրկնված 1920թ, իսկ դրանից առաջ էլ դեռ նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերի տարելիցն է, որի վերքերը խիստ թարմ են. ադրբեջանցիներին իրապես նորմալ ուսումնասիրած անձինք, այլ ոչ թե ֆեյսբուքյան ադրբեջանագետները, հստակ գիտեն, որ թշնամին հատուկ սեր ունի առ սիմվոլներ` ադրբեջանական դրոշի օր, հարձակման օր, օրով պայմանավորված ռևանշ և այսպես շարունակ:

Մեծ ցավով ևս մեկ անգամ արձանագրում եմ, որ հերթական զինված բախումը, որին պատերազմ են կոչում, ամենևին էլ սարերի հետում չէ, ոչ էլ` ամիսների, ընդամենը` օրերի:

Ու այս ամենը կանգնեցնելու, մատրիցային դուրս գալու, մեր ազգի ու մեր երկու պետությունների հաշվին նախագծված դոմինոն փլուզելու սկզբնական փուլում անհրաժեշտ է ընդամենը զգալի ու շոշափելի ռազմական հաջողություն:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ