Հայաստանի աղքատ բնակչությանը պատկանող տներն ու բնակարանները հիմնականում գրավադրված են բանկերում:
ՈՒ՞մ են պատկանում բանկերը:
Ճիշտ է՝ այսպես կոչված ֆինանսական օլիգարխատին: Այդ տականքներն իրավունք են ձեռք բերել դառնալու առանց այդ էլ չքավոր քաղաքացիների եկամուտների փայատերերը:
Ինչպե՞ս է Հայաստանում ձևավորվում հանրային կարծիք:
Մի խումբ թալանչի վիժվածքներ վարձում են կայքեր, խմբագիրներ, լրագրողներ, որոնց միջոցով սկսում են տարածել այն, ինչ իրենց պետք է:
Պե՞տք է ինչ-որ մեկի սևացնել՝ երկու օրվա հարց է: Պե՞տք է էն մյուսին սարքել հերոս՝ մեկ շաբաթում գլուխ կբերեն:
Սա է այսօրվա Հայաստանը:
Չկա դատարան, չկան հատուկ ծառայություններ: Բանակը ղեկավարել և ղեկավարում են զինվորական իրական ծառայություն չտեսած՝ վիգենսարգսյաններն ու պապիկյանսուրենները:
Նիկոլ Փաշինյան տիրոջդ հետ կանգնելու եք դատարանի առաջ:
Այս ամենը չեք մարսելու:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)