«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Իլհամ

Իլհամ
13.08.2023 | 10:18

Դու ոչ թե մարդ ես, այլ՝ մարդաբորենի, քո երակներով հոսում է ոչ թե արյուն, այլ արյան գույնի թարախ։ Բայց դրանով հանդերձ ես էլ պիտի խոստովանեմ, որ հայոց մոնստրների մասին բարբառել ես ճշմարտությունը։ Մի պահ պայմանականորեն ընդունենք, որ այդ տվյալները չի հավաքել Հայաստանի ԿԳԲ-ն և չի հանձնել քեզ Նիկոլը, այդ դեպքում, խոստովանիր, ի սեր Ալլահի, ինչու՞ ես շրջանցել նրան:

Չէ՞ որ հիմա Նիկոլը, ըստ «չար» լեզուների, մենակ ինքը ունի ավելի շատ, քան հայ բոլոր մոնստրները միասին վերցրած և ասվում է, որ նրա հարստության առյուծի բաժինը՝ Արցախի հանրապետության, 5000 երիտասարդ տղաների կյանքի և Հայաստանի սահմանամերձ որոշ տարածքներ զիջելու դիմաց տվել ես դու։

Կրեսոսյան այդ հարստությունից, որը քո տվածից բացի, գոյացել է նաև հայ մեծահարուստներին կթելուց, չզարմանաս Իլհամ, եթե ասեմ , որ նա ոչ մի կոպեկ չի մուծել պետական բյուջե։

Բա դա անելու բա՞ն է, բա դա շրջանցելու բա՞ն է:

Նախապատերազմական վիճակում գտնվող աղքատ երկրի վարչապետը, փոխանակ բոլոր միջոցներն ուղղելու բանակի սպառազինմանն ու անվտանգության ամրապնդմանը, դատարկել է երկրի բյուջեն՝ իր համար գնելով օվկիանոսը կտրող թանկարժեք ինքնաթիռ։

Բա դա լռելու կամ ներելու բա՞ն է։ Բայց քեզ՝ մեծարգո մարդաբորենի, շատ հեշտ կարելի է հասկանալ, քանի որ դու դա գրել ես համաժողովրդական ցասման կենտրոնից Նիկոլին դուրս հանելու և այդ ցասմանն այլ ուղղություն տալու համար։

Սա ևս մեկ անգամ վկայում է ձեր ամենօրա ջերմ հարաբերությունների և Հայաստանը միասնական ուժերով կործանման տանելու ձեր նենգ պլանների մասին։ Սակայն ավելորդ են ձեր այդ ջանքերը, արդեն պարզից էլ պարզ է, որ Նիկոլը գալու օրից չի արել ոչ մի լավ բան Հայ ժողովրդի համար, այլ ՝ արել է այն, ինչ պահանջել եք դու և Էրդողանը։ Նիկոլի անհայտ տեսակը ուր որ է ցնցելու է ամբողջ աշխարհը․․․

Իրենց գործակալին ստոր հնարքներով Հայաստանի վարչապետ նստացնելու նենգ քայլերը խարանի պես դաջվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ճակատին։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ