Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հայի ժողովրդի դեմ կիրառվում է մարդաբանական նոր զինատեսակ

Հայի ժողովրդի դեմ կիրառվում է  մարդաբանական նոր զինատեսակ
21.06.2023 | 10:32

Միջուկային զենքը մահաբեր է ոչ այնքան պայթելու պահին, որքան դրանից հետո։ Այն աստիճանաբար ախտահարում է ողջ էկոսֆերան և նեոսֆերան, քայքայում կենդանի օրգանիզմները, դանդաղ մահվան դատապարտում ապագա մի քանի սերունդների։

Հիմա մեր ազգի գլխին 2018-ին պայթած տիեզերական աղետի մասշտաբները քանի խորանում, այնքան սարսափելի են դառնում։

Գլխատված ոսկե սերունդ, քայքայված անվտանգություն, բարոյալքված հասարակություն,

արցախուրաց քաղաքականություն, թրքապաշտություն, կորսված ինքնություն, հոգևոր տկարություն, քաղաքական ամլություն ու ոչնչապաշտություն։

Հայի ժողովրդի դեմ կիրառվում է մարդաբանական նոր զինատեսակ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Այդ մահաբեր զենքի ավերածությունները դեռ տասնյակ տարիներ քայքայելու են

հայ հասարակության բոլոր առողջ բջիջները,

վերացնելու են մեր ազգային արժեքները, պղծելու են մանուկ հոգիները,

Հայաստանը վերածելու են ավերակների բաց երկնքի տակ։

Հայոց հավերժական հարցը մեր նախնիներից ժառանգած` ինչպես ապրել երկրում ավերակների վերածված, ինչպես կամ ինչով բուժել ազգս նիկոլիզմով ախտահարված...

Խաչիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ