ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դեմոկրատական և հանրապետական առաջնորդները հայտարարել են, որ Թուրքիայի «սադրիչ պահվածքը» խաթարում է նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
Կոմիտեի նախագահ Էլիոտ Էնգելը (դեմոկրատ) և անդամ Մայքլ Մաքքոլը (հանրապետական) նշել են, որ Անկարան վնասում է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի, Սիրիայի և Արևելյան Միջերկրական ծովի նկատմամբ իր գործողություններով, հայտնում է «Al-Monitor» տեղեկատվական-վերլուծական պորտալը:
«Մենք խորապես մտահոգված ենք այն սպառնալիքով, որը Թուրքիայի ավելի ու ավելի սադրիչ պահվածքը ներկայացնում է մեր երկկողմ հարաբերությունների, ՆԱՏՕ-ի և ամբողջ տարածաշրջանի համար»՝ համատեղ փաստաթղթում նշել էին Էնգելն ու Մաքքոլը: «Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը խաթարում է դաշինքի նվիրվածությունը կոլեկտիվ պաշտպանությանը», - հայտարարել են նրանք: