ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Թղթե փղեր են պատռում, ու մեկը չկա, որ հակադարձի

Թղթե փղեր են պատռում, ու մեկը չկա, որ հակադարձի
26.01.2024 | 08:48

Մովսես գյուղում տարեց մի տղամարդ հարբած վիճակում իր երեք աղջիկներին հայտարարում է, որ նրանցից ոչ մեկն իրենից չէ; Ավագ աղջիկը չի դիմանում,հորն ասում է․

-Բա որ ոչ մեկս քեզնից չենք, դու ինչո՞վ էիր զբաղված, էշ էիր կռտո՞ւմ։

Նիկոլ Փաշինյանը երկրում տիրող բրախած վիճակի համար ում ասես քլնգում է, ու մեկը չկա, որ հակադարձի՝ կառավարությունը, մարզպետարանները, պետական մեծ ապարատը՝ վերահսկող, ստուգող, իրավապահ կառույցներով, ինչո՞վ են զբաղված, որ աղաղակող խախտումներ, մեծ թերացումներ գոյություն ունեն։ Իրավիճակը հզոր քննադատելով՝ թղթե փղեր եք պատռում՝ դրա դիմաց պետական բյուջեից ահռելի պարգևավճարներ ստանալով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ