ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հավերժ սկիզբ

Հավերժ սկիզբ
10.09.2024 | 14:50

Հետո, երբ կապույտ տերեփուկը դաշտում

Սմքած կոծոծ դառնա,

Եվ քամին սվսվա անկոչ, վայի գույժի ձայնով,-

Ավա՜ղ՝ պոետը հեգ ի Տեր մարեց ահա,

Վախկոտ բողոք շրթին

ՈՒ անընկեր:

Ախ, ինչպիսի կորուստ՝ կասեն մոտիկ մարդիկ,

Ո՞վ էր, կասեն նրանք, ովքեր չգիտեին իրեն,

Ոմանք կասեն՝ մեղա, ոմանք չար կժպտան՝

Վերջապես, ինքն էլ չկա, ինքն էլ մեռավ ահա.

Կապանքազերծ հոգին հողուքարի բեռից

Թեթևացած, բայց և շիվար, մոլոր ,

Մեկ հետ գնալ կուզի, դեպի կյանքն արդեն մարած,

Մերթ առաջ սլանալ, դեպի աստղեր:

Փլված հյուղակ մի հին, պապիդ պապի շինած,

Կասի՝ գնաս բարով, դու էլ ինձ լքեցիր,

Լուսագմբեթ հեռվից մեկը կասի՝ արի, եկար դու էլ ...

Իսկ տերեփուկը դաշտում դարձյալ հույսով լեցուն,

Մի նոր կյանքի համար կծոցվորվի:

10 սեպտեմբերի 2022 թ.

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ