ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ինչու՞ Նիկոլի օլիգարխները ներդրում չեն անում Նիկոլի պատճառով ամայացող Ոսկեպարում և Կիրանցում

Ինչու՞ Նիկոլի օլիգարխները ներդրում չեն անում Նիկոլի պատճառով ամայացող Ոսկեպարում և Կիրանցում
04.08.2024 | 15:16

Տավուշի սահմանամերձ գյուղերը ադրբեջանցիներին նվիրած, Ոսկեպարը, Բերքաբերը, Բաղանիսը թուրքի թիրախ դարձրած , իսկ Կիրանցի կեսը թուրքին նվիրած տականքը գնացել հոխորտում է, թե բա դուք ձեր որոշ գործընկերների աջակցությամբ վերը նշված գյուղերը դարձրեցիք Հիրոսիմա ու Նագասակի ու վախեցրեցիք ներդրողին հյուրանոցներ և ռեստորաններ կառուցել:

Նախ, Ոսկեպարը մարդիկ սկսել են լքել հենց այս դավաճանի առաջին այցից հետո և ի տարբերություն նիկոլական, հիմնականում, քաղաքականապես տգետ զանգվածի, որոնք հավատում են իրենց կուռքի սրտաբերած ամեն մի ապուշությանը, վերը նշված գյուղերի բնակիչները շատ լավ պատկերացնում են թուրքի կողքին և թուրքի թիրախում ապրելն ինչ է:

Վերջին տվյալներով Նիկոլի դավաճանական քայլերից հետո Ոսկեպարը արդեն լքել է 5 ընտանիք:

Երկրորդը` ո՞ր գործարարը կգնա սահմանամերձ վերը նշված գյուղերում հյուրանոց կամ ռեստորան կկառուցի, եթե ՀՀ դավաճան իշխանությունները կարող են մի օր սխալ հանել կադաստրի սեփականության վկայականները և խլել այդ ամենն իրենց ձեռքից ու, ընդհանրապես, որ ապուշն է մտածում, որ որևէ նորմալ հայ կգնա ու թուրքի թիրախում հաց կուտի կամ հանգիստը կվայելի գիտենալով, որ Նիկոլ Անհողի իշխանությունը չի կարող ապահովել իր անվտանգությունը:

Նիկոլը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ բարոյսկանությունն ու ինքը` Մասիս սարն ու Գյումրիում հայտնի «էշ Մանուկի» դարն են...

Ի դեպ, Նիկոլ ես, ի՜նչ ես, վերը նշված գյուղերում թող «ջեպիդ» օլիգարխները ներդրում անեն:

Ծաղկաձորում «խլածդ» հյուրանոցի ու Հովիկ Աբրահամյանի Երևանի Մոնումենտի տան նոր սեփականատիրոջը, Գռզոյին, Մոսկվա դեսպան մեկնող Գուգոյին, քայլիստ Գուգո-Գագոյին, ով ըստ ԶԼՄ-ներում հրապարակումների ռեստորանա-հյուրանոցային համալիր ունի ՌԴ-ում, Վիվառո֊ի Վիգենին, ռեստորանների տերեր Երեմյաններին և այլոց «պարտադրի» թող վերը նշված գյուղերում ներդրում անեն և մյուսներին «վարակեն» ու ապացուցեն, որ իրենց Նիկոլի պատճառով սահմանակից և թուրքի թիրախում հայտնված գյուղերը շատ գայթակղիչ են ներդրողների համար:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ