Էս ի՞նչ իրադարձություններով հարուստ օր է:
Վազգենի ծնունդն է:
Վազգե´նը:
Շատ միանգամից գնաց: Մեծ հաշվով` պատրաստ էլ չէր:
Մինչև վերջին նաքարկիտը վճարած: Վճարեց անմնացորդ ու մաքրված վեր բարձրացավ. տվեց հողինը` հողին, մնացածն էլ առած, ինքն ինչպես որ կար, էդպես զուլալ ձուլվեց երկնին:
Ու թող ոչ մեկին չթվա, որ Վազգենին դավաճանել են, կամ դավաճանում են:
Այդ Վազգենը նրանցից անջատվեց. այդ Վազգենի հոգին չէր կարող այլևս կրել նրանց` այդ անտանելի հողեղեններին, հողոտներին, որոնց հետ Վազգենն այլևս ընդհանուր ոչինչ չուներ:
Եվ ես ինչքան ժամանակ ուշանում էի ասել, որ ոչ մեկը չի կարող դավաճանել Վազգենին, դա պարզապես անհնար է, նրանք Վազգենով վերջացել են. Վազգենն իր «արյամբ» ընդհանուրից հեռացել է:
Տխուր-ժպտուն աչքերով Վազգենը արդեն ազատ է երկնքում` վար մնացածների մեջ բազմապատկվելու համար:
Հ.Գ. Ու ես ընդամենն աղոթում եմ: