Գելենջիկ և Կրիմսկ ծովափնյա քաղաքների սարսափի մատված բնակիչները բնության այդ չար տարերքը ոչ թե ջրհեղեղ, այլ կատարյալ աղետ են համարում: ՈՒրբաթ օրվանից Կուբանի երկրամասը պատուհասած հորդառատ անձրևները մեծ ավերածությունների պատճառ են դարձել՝ արդեն իսկ խլելով 99 մարդու կյանք: Այս պահին տարերքը շարունակում է իր սև գործը, օդերևութաբաններն էլ ոչ մի սփոփիչ բան չեն խոստանում տեղի բնակիչներին: Նրանց կանխատեսումներով՝ անձրևները կշարունակվեն մինչև երկուշաբթի: