ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ալիևի համար թշնամիներ շարունակում են մնալ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Ալիևի համար թշնամիներ շարունակում են մնալ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը
19.04.2023 | 10:38

Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն եմ նայում. իր համար թշնամիներ շարունակում են մնալ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Ալիևի պայքարը Փաշինյանի հետ չէ, որովհետև վերջինս իր հիմնական մի քանի պահանջները կատարել է, իսկ մյուսների կատարման հարցով «կոկորդում մնացած» ուժեր ու գործիչներ կան:
Եվ իրականում, ի՞նչ ունի բողոքելու Ալիևը Փաշինյանից, իր համար այսպիսի բարենպաստ ու փառքի բերող որևէ իշխանություն ՀՀ-ում չէր եղել:
Չնայած Ալիևը սպիտակ նժույգի վրա է, սակայն իր հաղթանակն այնքան ժամանակ լիարժեք չի համարի, քանի ՀՀ-ում, Արցախում կան մարդիկ, ովքեր չեն համակերպվել պարտությանը, որևէ դեպքում չեն համակերպվի Արցախի ադրբեջանացմանը ու չնայած դժվարություններին` պայքարը շարունակում են:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ