ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մենք չունենք սեփական քաղաքականություն, որովհետև չունենք սեփական նպատակ

Մենք չունենք սեփական քաղաքականություն, որովհետև չունենք սեփական նպատակ
24.04.2024 | 16:59

Մենք, կարծես, կորցրել ենք սեփական ուղեղով մտածելու ունակությունը և ստեղծագործ ժողովրդից վերածվել ենք կատարող ժողովրդի։ Մենք թութակի նման արտաբերում ենք թշնամու կողմից մեզ հրամցված տեղքստերը։ Այն տպավորությունն է, որ մեր փոխարեն մտածում է մեր թշնամին, այլապես կհասկանայինք, որ Հայոց ցեղասպանությունը միայն միլիոն և կես զոհերը չեն, որի մասին խոսում ենք, առանց անգամ կասկածելու այդ թվի իսկությանը, այլ՝ առաջին հերթին հայրենիքի մեծագույն մասի կորուստն է։ Հայկական և հրեական ցեղասպանությունների միջև հիմնական տարբերությունը հենց այն է, որ նրանք ցեղասպանության արդյունքում հայրենիքի տեր դարձան, իսկ մենք՝ հայրենազրկվեցինք։ Եթե սեփական ուղեղով մտածեինք, ապա կհասկանայինք, որ խոսել Հայոց ցեղասպանության մասին, առանց պահանջելու մեզնից զավթված հողերի վերադարձը, պարզապես անհեթեթություն է։ Այս ապերախտ և նենգ աշխարհը լավ գիտի, որ որքան էլ խոսենք զոհերի մասին, որքան էլ սրբադասենք նրանց, ոչ մի վտանգ դրանում չկա, եթե դա չի կապվում հայրենազրկման հետ, և եթե չկա հայրենի երկրի վերադարձի պահանջ։ Հայ ժողովրդի այսօրվա վիճակը ոչ միայն այդ մեծ ոճրի, ցեղասպանության հետևանքն է, երբ խեղվել է մեր ինքնությունը, անդամահատվել է մեր մարմինը (երկիրը) և մեր հոգին (մարդիկ), այլև հետևանքն է ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի վարած քաղաքականության։ Եթե մենք հարյուր տարի խոսեինք ոչ թե միայն զոհերի մասին և վերացական պահանջատիրության՝ պահանջելով, որ թուրքերը ներողություն խնդրեն, զղջան և այլն, այլ խոսեինք երկրի մասին, մեզնից հափշտակված հողերի մասին և դա դարձնեինք մեր ազգային և պետական գլխավոր նպատակը, որովհետև չի կարող լինել առողջ հոգի՝ ժողովուրդ, անդամահատված մարմնում, ապա այսօր մեզնից ոչ թե հող կուզեին, այլ, վատագույն դեպքում, կմերժեին մեր պահանջները։ Ո՞վ է տեսել, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, ցեղասպանություն, որը ճանաչվել է աշխարհի մեծագույն հատվածի կողմից, պահանջելու փոխարեն, պաշտպանվի։ Մենք չունենք սեփական քաղաքականություն, չունենք սեփական դիվանագիտություն, որովհետև չունենք սեփական նպատակ։ Իսկ նպատակ չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ մեր փոխարեն մտածում են ուրիշները։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ