ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ատելության կենսաէներգիան հնարավոր չի լինի կասեցնել

Ատելության կենսաէներգիան  հնարավոր չի լինի կասեցնել
23.04.2024 | 17:29

Այս օրերին, Տավուշի լոկալ դիմադրութամբ և անհնազանդությամբ, փարատվում է այն կասկածը, որ ամեն ինչ այլևս կորած է, ավարտված է, կործանված է։

Ամեն ինչ վերջնականապես կկորսվի այն ժամանակ, երբ մենք այսօր, հիմա, հենց այս պահին շարունակենք հանդուրժել այս շղթայական աղետը, այս աստիճանական մահվան շարասույնը և էլի հակաքրիստոնեաբար տուրք տանք ճակատագրապաշտությանը։

Բոլորս մեր խոսքում և վարքում պետք է վարակիչ և հրապուրիչ դարձնենք աննահանջ ընդվզումը և խռովքը այս վարչակարգի նկատմամբ։ Ատելության այն կենսաէներգիան, որը կուտակվել է հայ ժողովրդի մեջ, ուղղակի հնարավոր չի լինի կասեցնել։

Բոլորը, անխտիր բոլորը, ովքեր բանական, գործունակ և մեղսունակ արարածներ են, գիտակցում են այս վարչակարգի օրոք մեր անշրջելի աղետալիությունը։

Նույնիսկ մերձիշխանական սպասարկուները և քաղաքական աղանդավորները ներքուստ, կենդական բնազդով զգում են վտանգը, բայց հանուն այսրոպեական մորթապաշտ եսի դեռ սատարում և պահում են նրանց հենարանը։

Իրականում բոլորն ունեն անվստահության քվե այս անկման նկատմամբ, ու եթե այդ էներգիայի ալիքը նորից չմարի, և արդար խռովքը իր բնում չխեղդվի` այն այլևս կանգ չի առնի։

Այդ ժամանակ բոլորը կտեսնեն, որ թագավորը մերկ է, բոբիկ ու անճարակ։ Կտեսնեն, որ իրենց նախկին մի սիրեցյալ դարձել է պետություն լուծարող քաղաքական դալալ։

Ուրեմն, անհնազանդությունը դարձնենք մեր խոսքի և վարքի ուղենիշը և նեղություններն ու վշտերը խմենք, ինչպես կենաց ջուր։

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 4040

Մեկնաբանություններ