ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հիմա ուկրաինական սցենարը կիրառում են Հայաստանում

Հիմա ուկրաինական սցենարը կիրառում են Հայաստանում
15.11.2023 | 15:11

Հայաստանը ողջունել է ԵՄ ԱԳ նախարարների որոշումը՝ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին: Ուշադրություն՝ ոչ թե ազատականացնում են վիզային ռեժիմը, այլ խոստանում են դրա շուրջ քննարկումներն ակտիվացնել:

Սովետական մի ֆիլմ կար՝ «3+2»: Էդ ֆիլմում նույն լողափին հանգստացող 2 խումբ՝ տղաների ու աղջիկների, իրար ներվեր են ուտում: Մի դրվագում աղջիկները ռադիոյով թուրքական մուղամ են դնում, ձայնը բարձրացնում են ու վրանից թռնում: Տղերքից մեկը մի ֆրազ է արտաբերում, որ շատ տիպիկ է վիզաների ազատականացման էս պատմության համար. «Включили внешний раздражитель»:

Վիազաների ազատականացում եվրաչինովնիկները Ուկրաինային էլ են խոստացել, խոստացել են ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունից շատ առաջ: Խոստացել են, իսկ ազատականացրե՞լ են: Ընդամենը «կուտ» են տվել, ընդամենը այդպիսի մի դրվագով ուկրաինացիների ուշադրությունը շեղել են իրենց երկրում ընթացող քաղաքական պրոցեսներից, ընդամենը, այդ ազատականացման խոստումի դիմաց, Ուկրաինայի ժողովրդին պարտադրել են քաղաքական այնպիսի որոշումներ, որոնք վերջում բերեցին պատերազմական գործողությունների, քայքայեցին այդ հարուստ երկրի տնտեսությունը, մասնատեցին այն, խլեցին ու դեռ շարունակում են խլել մարդկային կյանքեր և Ուկրաինային դատապարտել են Ռուսաստանի հետ գրեթե հավերժ թշնամության:

Հիմա նույն սցենարը կիրառում են Հայաստանում:

Հետևությունները թողնում եմ ձեզ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ