ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պետական փոխհարաբերություններում միակ գործոնը ուժն է և շահի համար միմյանց հետ անհաշտ պայքարը

Պետական փոխհարաբերություններում միակ գործոնը ուժն է և շահի համար միմյանց հետ անհաշտ պայքարը
25.10.2023 | 06:51

Պետականության կայացման հետ կապված պրոբլեմների լաբիրինթոսում մերոնց և ոչ միայն մերոնց համար շատ կարևոր է սթափվել և դուրս գալ ինքնախաբեության թակարդից և ցանկությունը իրականության հետ շփոթելուց առաջացող թյուրիմացություններից։

Հարյուրերորդ անգամ սկսենք նրանից, որ պետական և ավելի վեր փոխհարաբերություններում միակ գործոնը ուժն է և դրա հիման վրա մերկապարանոց շահի համար միմյանց հետ անհաշտ պայքարը։

Այդ մակարդակում անվերջ տեղի ունեցող անհաշտ պայքարի նպատակը հակառակորդին հաղթելն է, լինի դա պարզ մրցակցություն, սառը պատերազմ, թե տաք պատերազմ, որոնցում վճռական գործոնը ուժն է ու այն գործարկելու տակտիկան ու ստրատեգիան։

Այսինքն, նման մոտեցումով բոլորն են հակամարտող կողմեր, որոնց միջև շահերի ու կորուստների դինամիկան ենթարկվում է Zero-sum game-ի տրամաբանությանը, այսինքն, մեկի շահը մյուսի կորուստն է և հակառակը։

Նման մոտեցումը դոմինանտ կամ տիրող է եղել պատմության երկար պրոցեսում և, ըստ էության, այն համապատասխանել է կյանքի հարատևման գլոբալ սկզբունքին, այն իմաստով, որ ուժեղի հաղթելով կյանքի հարատևումն ավելի հավանական է, ինչպես, օրինակ, կենդանական աշխարհում։

Ուժեղի հաղթելու սկզբունքը բնության էքստրեմալության հիմնական արտահայտություններից մեկն է, և այդ իմաստով առաջ է գալիս կյանքի հետագա հարատևման հետ կապված սկզբունքային հարց։

Այն կայանում է հետևյալում՝ արդյո՞ք նույն կյանքի հարատևումը, բացի Zero-sum game-ի տրամաբանությանից կամ դրան համարժեք ուժեղի հաղթելու սկզբունքից, հնարավոր է, որ ունենա նաև այլ ալտերնատիվ մոտեցումներ՝ նման նրան, ինչը առաջ է քաշվում նոր դոմինանտ ուժ Չինաստանի կողմից՝ ուժեղի ու թույլի հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ ունենալու տեսքով։

Այդ նոր մոտեցման հետ կապված հարցերը բազմաթիվ են, և առաջին ու ամենահիմնական հարցը այն է, թե արդյո՞ք այն միայն տակտիկական իմաստ ունի, թե հիմնավորված է նաև երկրագնդի վրա կյանքի հարատևման ստրատեգիայի տեսանկյունից։

Աշխարհի պատմության մեջ ուժեղների պայքարում միշտ էլ նրանց կողմից եղել է հնարավորինս մեծ թվով թույլերի իրենց կողմը քաշելու տակտիկան, որի ակնհայտ նպատակը եղել է տվյալ իրավիճակում հակառակորդին հաղթելը, և այն որևէ կապ չի ունեցել կամ անտարբեր է եղել թույլերի հետագա ճակատագրի նկատմամբ։

Անկախ այս նկատառումից, սկզբունքորեն բաց է այն հարցը, թե արդյո՞ք երկրագնդի վրա մարդկանց թվի աննախադեպ աճի և դրա հետ կապված համաշխարհային ռեսուրսների սպառմանը մոտենալու պայմաններում կյանքի հարատևման սկզբունքից կարող են օբյեկտիվորեն բխել Zero-sum game-ից բացի այլ ստրատեգիական լուծումներ։

Այս կապակցությամբ, մարդկային համակարգերի կյանքի ու գործունեության մաթեմատիկական տեսության մոտեցումով, հիմնական հարցադրումը հետևյալն է՝ արդյո՞ք Չինաստանի կողմից առաջ քաշված մոտեցման իրագործելիությունը իրական է և ունի զրոյից տարբերվող հավանականություն, թե՞ այն ունի միայն տակտիկական իմաստ, որի նպատակն է տվյալ իրավիճակում Արևմուտքի հետ հասնել ստրատեգիական հավասարակշռության, որն էլ, իր հերթին, կլինի կյանքի հարատևմանը նպաստող հանգամանք։

Բայց, մյուս կողմից էլ, դա ևս կլինի հիմնական պրոբլեմի ժամանակավոր լուծում, իսկ Zero-sum game-ի հետ կապված հարցադրումը դարձյալ կմնա բաց։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2722

Մեկնաբանություններ