ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արևմուտքը լրջորեն զբաղվում է ՀՀ-ով, ռուսներն էլ նայում, քթի տակ խնդում են

Արևմուտքը լրջորեն զբաղվում է ՀՀ-ով, ռուսներն էլ նայում, քթի տակ խնդում են
19.09.2023 | 10:52

Էդ Հայկոն կյանքում մի բան է ասել ճիշտ. «Ո՜նց եմ ես ձեզանից զզվում», ու դա կարելի է դիտարկել որպես հայելու առաջ ինքնախոստովանանք:

Մի՛ եղեք ռոմանտիկ քաղաքական առումով, պետության կորստի փուլում իշխանության բազարը ու դրա շուրջ աճուրդը վատագույնին է հանգեցնելու:

Էդ երկրակործան գործակալների հետ ի՞նչ եք քննարկում: Չնայած՝ հիմա բարդ է չգործակալ գտնելը:

Մենք ունենք ներուժ պայքարելու, անգամ կրելու, ցանկություն, կամք ու ճիշտ թիմ է պետք, որ կարողանա ասել «ՈՉ», որ ղզիկ չեն, մինչև վերջ գնացող են:

Կյանքում ամենակարևոր բաներից մեկը «ՈՉ» ասել կարողանալն է: Երբ պահը եկավ, ես ում որ պետք է, ասել եմ՝ ոչ, (դա 2018-ից հետո էր), ու քանի որ իրենք գիտեին, որ հայերին կարելի է գնել, շատ զարմացան: Ինչևէ:

Հայերը շատ տարբեր են, սա էլ անձնական գովազդ չէ. ես զուսպ կենցաղով ապրող, փառքի չձգտող մարդ եմ, իշխանության չեմ ձգտում, բայց ունեմ արժեքներ, որոնք կարևոր են, ու էդ հարցում կոմպրոմիս չկա:

Ուժեղ տղերքից ու աղջիկներից, բայց ոչ մեծամիտ դատարկախոսներից թիմ սարքեք, որ կոմպրոմիսի չեն գնա, մենք ձեզ ամենով կօգնենք, քանի որ, ցավոք, օրհասական է վիճակը:

Հա, բայց սորոսենց պետականազրկման թիմին մի՛ առաջարկեք միանալ. ավել բան չասեմ, թե չէ կտարածվեմ, мало не покажется:

Պայքարի այլընտրանքը քաղաքային մարտերն են, որոնց ես от и до պատրաստ եմ, բայց դա լավ սցենար չէ: Եթե անկեղծ, իրականում ցավոք էլ սցենար էլ չի մնացել: Էս ընտրությամբ շատ պետք չէր ոգևորվել, ես դեռ սկզբից ասացի, քանի որ լավ գիտեմ՝ ով ով է, ուստի պետք է ամեն սցենար գծել ու պլանավորել: Էդ էլ մեր գործն է:

Կարդում եք ու զարմանում, թե ի՞նչ եմ գրել. հավատացեք, Արցախից ավելի վատ փուլում ենք հայտնվելու, եթե լինի այն, ինչ կանխատեսում եմ, բայց չեմ գրում:

Չեմ վախեցնում, պանիկա տարածում, ասում եմ այն, ինչ կուզենայի, որ չլիներ:

Ռեգիոնը գեոպոլիտիկ մրցակցության դաշտ է դառնալու, Իրանի կոշտագույն մեսիջները, ռուսների ստվերային աշխատանքը, Ադրբեջանի պատանդ լինելը, Անկարայի ախորժակը և Իսրայելի քայլերը մեզ, «լավագույն դեպքում», Սիրիա են սարքելու:

Ի դեպ, հենց այսօր, այս պահին Ադրբեջանի տակ ական է դրվում, բայց նա փորձելու է քայլեր անել, որ դա լիկվիդացնի. ես թերահավատ եմ, ճանաչելով, որ հյուսիսում ունեն շատ լավ հիշողություն ու պատժելու են (հեսա մի հատ ամեոբա ասելու է՝ ռսի ստրուկ):

Արևմուտքը լրջորեն զբաղվում է ՀՀ-ով, ռուսներն էլ նայում, քթի տակ խնդում են, որ հետո գան սրբագրեն, եթե տակը որևէ բան մնա:

Այ, դրա համար եմ այսքան գրել:

Խնդիրը մենք լուծենք, ոչ թե մեզանով լուծեն իրենց խնդիրները:

Դիսոնանսն այն է, որ թուրքի շահ սպասարկողի հետ ՀՀ քաղ. ու քր. օրենսգրքի շրջանակում ենք պայքարում:

Ես անձնական, սակայն հրապարակումներիս նկատմամբ հրապարակային դրական վարք չցուցաբերողների ցանկ ունեմ, մի մոտեցեք, ու ինձ ասեք, թե կիսում եք մոտեցումներս և նման լոլոներ:

Էդքան չկա՞ք դա ցույց տաք, թե՞ լարվում եք: Ինչի՞, էդքան ձիգ չե՞ք, թե՞, որ համար պաշտոն առաջարկեն, գնալու եք...

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ