ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ամեն ինչ ասված է, ամեն ինչ հայհոյված է արդեն

Ամեն ինչ ասված է, ամեն ինչ հայհոյված է արդեն
15.08.2023 | 08:15

Դադարեցրեք խորհուրդներ տալ այս ապիկար իշխանությանը, դադարեցրեք համեմատել, թե 6 մլն$-ը լավ կլիներ որտեղ ծախսվեր և այլն:

Նախ՝ նրանք խորապես թքած ունեն (նաև բառիս բուն իմաստով թքած ունեն) ձեր կարծիքների ու հորդորների վրա, ինչ ուզում՝ անում են, սա ֆիքսեք: Սրանց պետք է օր առաջ հեռացնել ու խիստ պատժել, այլ միտք գեներացնելու կարիք չկա, ամեն ինչ ասված է, ամեն ինչ հայհոյված է արդեն:

Սրանց սազանդարները, որ ամեն մի սրբապղծության բացատրությունն ունեն, հայրենիքի մասերը հանձնելը նորմալ են համարում, հայրենապահպանությունը պատերազմի հրահրում են համարում, գիտե՞ք ինչու:

Նախ՝ պատերազմից վախենում են, ոչ թե պատերազմին մասնակցել-չմասնակցելու առումով, իրենք առաջին փախչողներն են, այլ , որ պատերազմը մերկացնելու է սրանց անարժեք էությունը, պատժից են վախենում: Սրանք ոչինչ չունեն արած Հայաստանի համար, ցանկություն էլ չունեն, մի խոսքով, զրո ՕԳԳ, դրա համար արդարացնում են դավաճանությունը, ընդհուպ խրախուսում հայրենիք հանձնելը: Սրանք հայրենիք չունեն, սրանց հայրենիքը իրենց փորն է, ու մի աման լափը, ինչպես նիկոլի համար հայրենիքը իր աթոռն է:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ