ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վազգենի արձանը պետք է վերանար, որ Շուշին Շուշա դառնար

Վազգենի արձանը պետք է վերանար, որ Շուշին Շուշա դառնար
29.12.2020 | 09:37

Ես հասկանում եմ, որ ադրբեջանցիները իրենք իրենց հաղթող չեն զգում, որովհետև իրական հաղթողը թուրքերն են ու ռուսները, որովհետև երբ վարձկանների ես բերում թշնամուդ վրա, ստացվում է՝ հաղթանակդ գնել ես: Փողով ես հաղթել, ոչ թե քո բանակով, քո զինվորով, ու հաղթանակը քոնը չէ:

Ես հասկանում եմ, որ պարտվածի բարդույթը վերացնելու համար վայրենին ավելի է վայրենանում, բարբարոսը բարբարոսություն է անում: Ես ամեն ինչ հասկանում եմ՝ թշնամու մասով: Շուշիում Վազգենի արձանը պետք է վերանար, որ Շուշին Շուշա դառնար, որովհետև երբ ՀԱՂԹՈՂԸ նստած է քո օկուպացրած քաղաքում, դու քեզ ՊԱՐՏՎԱԾ ես զգում նրա առաջ: Որովհետև Վազգենի ԱՐՁԱՆԸ ավելի հզոր է, քան իրենք իրենց թուրքամոջահեդական թիկունքով: Ես, կրկնում եմ, էս ամեն ինչը հասկանում եմ:


Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու՞ են հայրենիքի նորօրյա «հայրենասերները» հախուռն հրճվում, որ թուրքերը ջարդել են ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշարձանը Շուշիում: Ինչու՞ են հայերը թուրքանում, ինչու՞ են թուրքի հետ հրճվում ու թուրքի պես պահում իրենց: Որովհետև իրենց սրտո՞վ է: Որովհետև իրենք էլ վառվա՞ծ են, որ Վազգենն այսօր շատ ավելի ուժեղ ու շատ ավելի կարևոր է, քան իրե՞նք՝ իրենց հավաքական գոյությամբ: Դե դա թու՞րքը պիտի ասեր: Մեծ նորությու՞ն է, որ Վազգենի կյանքի ՄԵԿ օրվա մեջ իրենց ամբողջ կենսագրությունը տեղավորվում է ու դեռ լիքը տեղ է մնում: Որովհետև Վազգենը ոչ մեկին չի դավաճանել, ոչինչ չի ուրացել ու անգամ իրենց համարել է ՀԱՅ, որ գուցե նրա ճակատագրական սխալն էր: Վազգենի ստվերից անգամ վախեցողները այսօր շողիքն ի բերան ճամարտակում են նրա ու նրա արձանի մասին, հոգու խորքում վստահ, որ իրենք անգամ արձան չեն ունենալու… Սա պատմություն է ՍՏՐՈՒԿ հայի դեգրադացիայի ու ոչնչության մասին, որ ՈՉԻՆՉ լինելով երազում է ԻՆՉ դառնալ: Վազգենը լսեր, ոնց էր հռհռալու…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու բոլոր նրանք, որ հիմա իբր ցավ են ապրում, թող իրենց ամբողջ ցավը ուղղեն Շուշիից Սարյանի ու Մինասի կտավները տուն վերադարձնելուն, թե՞ դա արդեն ազգային արժեք չէ ու սեփական կշիռը չի ավելացնելու պատվիրատուի կշեռքին:

Դիտվել է՝ 22159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ