38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պիղծ քայլ մեր ազգային, քրիստոնեական արժեհամակարգի, հայերիս պատվի և բարոյական ընկալումների դեմ

Պիղծ քայլ մեր ազգային, քրիստոնեական արժեհամակարգի, հայերիս պատվի և բարոյական ընկալումների դեմ
30.06.2024 | 13:42

«Մեր շարժումն արժեքային, արժեհամակարգային, քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է»:

Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

Այսօր՝ հունիսի 30- ին, ժամը 15- ին ԼԳԲՏ- ները, ըստ նախնական տեղեկությունների կամ օդում կախված լուրերի, սորոսականների և Նիկոլ հայադավի իշխանության առանձին ներկայացուցիչների աջակցությամբ, Երևանում ՌԴ դեսպանատան մոտ, այսպես կոչված, «գեյ շքերթ» են նախատեսել (https://t.me/anivarmenia/15906... )՝ դրանով հետապնդելով միաժամանակ առնվազն երեք նպատակ՝ ոտնձգել մեր ազգային, քրիստոնեական արժեհամակարգի, հայերիս պատվի և բարոյական ընկալումների դեմ, երկրորդ՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած երկրի մայրաքաղաքում օրը ցերեկով հրապարակայնորեն, ցուցադրական կերպով զբաղվել պղծագործությամբ, երրորդ՝ քաղաքական վերաբերմունք դրսևորել ՌԴ- ում, ի տարբերություն Հայաստանի, այլասերված անձանց սանձերն օրենսդրորեն ձգած Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ:

Բացառված չէ նաև 4- րդ՝ այլասերվածների, պղծագործության կազմակերպիչների կողմից սադրանքը:

Այս ամենը միանշանակ անթույլատրելի է, և ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու:

Ինձ, կարծում եմ, նաև այլոց, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրում է, թե այս պահին որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչու՞ է հենց այս պղծագործության նախաշեմին գնացել Սյունիք և այժմ բացակայում է Երևանից՝ սրբազան շարժումը ոտքի հանելու և ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ շարժման մասնակիցներիս, բոլոր պատվախնդիր հայերիս հետ միասին ՌԴ դեսպանատան մոտ լինելու, «գեյ- շքերթի» անցկացմանն ընդդիմանալու, այն թույլ չտալու, առնվազն՝ տվյալ պղծագործության վերը թվարկված ստոր ու վտանգավոր նպատակների դեմ բողոք, անհամաձայնություն, արտահայտելու, համապատասխան վերաբերմունք դրսևորելու փոխարեն, եթե «Մեր շարժումը արժեքային, արժեհամակարգային, քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է»:

Հայաստանի ոստիկանության ղեկավար կազմին, եթե նրանց շարքերում դեռ կան պատվախնդիր սպաներ, կոչ եմ անում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19- րդ հոդվածի 4- րդ մասի համաձայն, «հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգի» և հանրության բարքերին անհարիր լինելու հիմքով ԱՐԳԵԼԵԼ ՌԴ դեսպանատան մոտ և, ընդհանրապես, Երևանում «գեյ- շքերթի» անցկացումը՝ նկատի ունենալով նաև, որ սույն պահանջը չկատարելու դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունը, Նիկոլ հայադավի իշխանությունից բացի, կրելու են նաև իրենք:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 19763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ