Հարցն այն չէ, թե Քրիստոսը հեղափոխություն իրականացրել է, թե՝ ոչ: Եթե եկեղեցականներրին թվում է, որ հեղափոխությունը պիտի պարտադիր ենթադրի իշխանափոխություն, իհարկե չի արել: Բայց Փաշինյանը այլ բան էր ասում:
Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյան-ը հեղափոխություն չի իրականացրել: Եվ սա ճշմարտություն է:
Երկու հազար տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին խոսելն այլևս վտանգավոր չէ, դրա համար չեն սպանի, ոչ էլ կունեզրկեն:
Վտանգավոր է ներկայի մասին խոսելը, 2018 թվի մասին մասին խոսելը:
Հարցը ոչ թե այն է, որ Փաշինյան Նիկոլը Հայաստանում հիմնում է ավտորիտար, կամ տոտալիտար ռեժիմներ: Այս պնդումները հատկապես ծիծաղ են առաջացնում, երբ նրանք հնչում են գանձագողությամբ զբաղված պետական չինովնիկներին ծառայող լրատվականների եթերներից: Հարցն այն է, որ Հայաստանում պետական իշխանությունը բացակայում է:
Ձախողումներ կարող են տեղի ունենալ շատ ազգերի հետ:
Մեր ողբերգությունն այն է, որ չենք ընդունում մեր պարտությունները, սայթաքումները և հետևապես դատապարտված ենք անդադար դրանք կրկնել. հարյուր տարին մեկ, չորս տարին մեկ:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ