Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Այս տխմարության մասին բոլորդ իմացեք

Այս տխմարության մասին բոլորդ իմացեք
30.03.2024 | 21:32

Մոտ օրերին այս մեղրածոր ստին ու չնչին մարդկայնության քարոզի հեղինակներին կպատասխանեմ ծավալուն ձևաչափով։

Դուք սրանց ողորմելի դատողությունների մակարդակը դիտեք։

Փոքրոգի դավաճան, Հիտլերի լակոտ եղած Չեմբեռլենի կերպարը սրբապսակ են սարքել, իրենց փոքրոգի լինելը արդարացնելու հույսով։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Հ.Գ.

Ակտուալ է նաև մեր իրականության համար

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան

ՉԵՄԲԵՌԼԵՆ՝ ՈՐՊԵՍ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ, ԹԵ՞ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Նևիլ Չեմբեռլենը համաշխարհային պատմության մեջ մնացել է որպես մեծ «ԼՈՒԶԵՐ», հանձնող, զիջող, կամազուրկ մարդ։ Ինչ արած, պատմությունն այդպիսին է եւ միշտ չէ, որ ամեն ինչ արդար է։ Ռոբին Հուդը հաստատ հերոս չէր, իսկ Լեոնիդասն էլ երեք հարյուր հոգով Քսերքսեսին չգամեց լեռներում։

1938թ.-ի սեպտեմբերի 29-ին, Լոնդոնի օդանավակայանում, Մյունխենի համաձայնագրի փաստաթուղթը թափահարելուց հետո, Չեմբեռլենը Ուինսթոն Չերչիլի մեծ ջանքերի գնով դարձավ մեծագույն «Լուզերը»։ Չերչիլը անդադար խոսում էր Հիտլերի հետ պայքարելու մասին՝ այն ժամանակ, երբ Չեմբեռլենը թղթի կտոր էր թափահարում եւ խոսում խաղաղությունից։

Հասարակության տրամադրությունները միշտ կռիվ տվող, մինչև վերջ պայքարող, անզիջում կերպարների կողքին են։ Զիջելու մասին խոսողները, խաղաղության կոչ անողները, երբեք հասարակական մեծամասնության հմայքը չեն վայելում։ Էական չէ, որ իրական պատերազմի ու պայքարի ժամանակ նրանք գերադասում են դիտորդ լինել։ Մարդկանց բնույթն է այդպիսին, ֆուտբոլում էլ հաղթողին են սիրում, բայց՝ տանը նստած վիճակում։

Ապագա հաղթանակները, սակայն, շատ հաճախ կերտում են ոչ թե ռազմատենչները, այլ համբերատար աշխատողները, թեկուզ եւ առերևույթ զիջման մասին խոսողները։ Ինչպես կասեր դասականներից մեկը՝ «Մարտավարության մեջ էմոցիան պարտադիր է, ռազմավարության մեջ՝ հակացուցված»։

Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել։ Ինչպիսի սխալներ է արել այդ մարդը, ում փոխարինելու էր գալու անզիջում, մինչև վերջ պայքարելու խորհրդանիշ դարձած Ուինսթոն Չերչիլը։ Կարող ենք ասել կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից։ Այո այո, հենց այդպես, շուտով կներկայացնենք համապատասխան փաստերը, սակայն նմանները հաճախ չեն ներվում։

1938թ. Մյունխենի համաձայնագրից առաջ Չեմբեռլենը իր կաբինետի եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հերթական խորհրդակցության ժամանակ հստակ հարց տվեց. որքա՞ն կդիմանա Բրիտանական զինուժը Վերմախտին։ Պատասխանատուների պատասխանը կարճ էր ու հստակ՝ Բրիտանիան դեռ պատրաստ չէ Գերմանիայի հետ պատերազմի։ Այս հարցն իրականում քննարկվում էր արդեն մեկ տարուց ավելի եւ բրիտանական կառույցների պատասխանը տխուր էր վարչապետի համար։ Այսինքն՝ 1938թ. դրությամբ Գերմանիան դեռ շարունակում էր ունենալ առավելություն՝ ռազմարդունաբերության եւ ընդհանուր ծանր արդյունաբերության հարցերում։ Անգամ 1939թ., երբ Բրիտանիան գնալով մեծացնում էր արդյունաբերությունը, միեւնույնն է, ծանր արդյունաբերությամբ զգալիորեն զիջում էր Գերմանիային։ Գերմանիան արդյունահանում էր 284 մլն տոննա ածուխ, իսկ Մեծ Բրիտանիան՝ 235 մլն տոննա։ Գերմանիան համապատասխանաբար՝ 19,8 մլն տոննա չուգուն եւ 25,6 մլն տոննա երկաթ իսկ Մեծ Բրիտանիան՝ 8,1 մլն տոննա չուգուն եւ 13,4 մլն տոննա երկաթ։ Պատերազմները նախ տնտեսություն են։ Չերչիլը եւս դա լավ հասկանում էր, սակայն քաղաքական պոպուլիզմն այլ բան էր պահանջում։ Չեմբեռլենին չէր մնում ոչինչ, քան փորձել ամեն գնով ժամանակ շահել, այն բանի համար, որ իր իսկ ձեռքով արդեն ստորագրած ռազմական արդյունաբերության վերաթողարկումը հասնի անհրաժեշտ մակարդակի։ Շատ քչերը գիտեն, որ հենց Չեմբեռլենի հրամանով էին սկսվել ձեւավորվել ազգային դիմադրողական շարժման (National Resistance) ջոկատների ձեւավորումը եւ մարզումները։ Դրանք նախատեսված էին Բրիտանիայի տարածքում՝ գերմանական բանակի ներխուժմանը դիմադրելու համար։ 1936 թ. Մեծ Բրիտանիայի ռամաօդային ուժերը կնքել էին նոր` «Սպիտֆայեր» կործանիչի մասսայական արտադրության պայմանագիր։ Այն հետո կդառնա Երկրորդ համաշխարհային պատերազմի լավագույն կործանիչներից մեկը։ Բայց այն դեռ պետք էր հասցնել արտադրել։ Ավելի քան 300 միավոր կործանիչների ձեռքբերման պայմանագիրը դեռ նոր էր կնքված, և Սուպերմարին ընկերությունը չէր հասցրել գործարանները նորմալ կառուցել ու արտադրությունը սկսել։ Քչերը գիտեն, որ համաշխարհային պատմության մեջ առաջին ՀՕՊ-ի համակարգ հասկացությունը, ստեղծվել է Մեծ Բրիտանիայում՝ հենց Չեմբեռլենի հրամանով։ Մարշալ Հյու Դաունինգի անունը կրող այս համակարգը, որը կազմված էր առաջին ռադիոլոկատորներից եւ կառավարման կետերից, «Ground-controlled interception (GCI)», հետագայում հաղթանակ էր բերելու Մեծ Բրիտանիային՝ սկսել էին կառուցել հենց Չեմբեռլենի հրամանով։ Այսինքն՝ այն վարչապետը, ով պատմության մեջ մնալու է որպես «ԼՈՒԶԵՐ»՝ իր անձը, հեղինակությունը զոհելով Մեծ Բրիտանիայի ապագա հաղթանակի համար, դրել էր ապագա հաղթանակների նախադրյալները։ Ռազմական արդյունաբերության, նոր զինատեսակների ձեռքբերման, ստեղծման, ծավալման հրամանները ստորագրած անձը, գնում էր Մյունխեն՝ խաղասերի, զիջողի կռացած մարդու կերպար ընդունելու, որ իր հաշվին իր երկրի համար ժամանակ շահի։ Հետագայում, երբ Գերմանիան կհարձակվի Լեհաստանի վրա, դեռ մի քանի շաբաթ վարչապետը շարունակում էր մնալ Չեմբեռլենը, որին հետո փոխարինեց Ուինսթոն Չերչիլը։ Մեծ Բրիտանիան այդպես էլ տարօրինակ պատերազմի ընթացքում չհամարձակվեց մարտական գործողություններ սկսել Գերմանիայի դեմ։ Այսինքն՝ անգամ անզիջում պայքարի մարտիկ Ուինսթոն Չերչիլը չհամարձակվեց պատերազմ վարել Հիտլերի դեմ։ Հարց է առաջանում՝ ինչու՞։ Չէ որ պատասխանն ակնհայտ է. Որովհետև Չեմբեռլենի կողմից սկսած վերազինման և հզորացման գործընթացը դեռ չէր հասել այն անհրաժեշտ մակարդակին, որ Բրիտանիան մտներ պատերազմի մեջ։ Տասը դիվիզիաները դեռ շատ քիչ էին եւ, ամենակարեւորը, վերմախտի մակարդակը չունեին։ Այդ պահից սկսած դեռ մեկ, մեկուկես տարի ժամանակ անցավ՝ մինչև Բրիտանիան անհրաժեշտ ուժեր կուտակեց և սկսեց կռվել, այն էլ միայն ԱՄՆ-ի օգնությամբ։ Այսինքն՝ կարեւոր չէ, թե ամբիոններից ինչ կգոռան, ինչքան ռազմատենչ ու փրկիչ կխաղան, քաղաքականությունն ու ռազմավարությունը բացարձակ սառը հաշվարկ են։

Իսկ Չերչիլը հաշվել լավ գիտեր, չէ որ մի անգամ անձամբ կրել էր Բրիտանիայի պատմության ամենածանր պարտություններից մեկը՝ Դարդանելի պարտությունը։

Բոլորս գիտենք, թե 1940թ.-ի սեպտեմբերից սկսված «Բրիտանիայի համար ճակատամարտը» ինչպիսի անակնկալ եկավ գերմանական «Լյուֆտվաֆֆե»-ի համար։ Գերմանական փառահեղ օդուժը Երկրորդ աշխարհամարտում կրեց իր առաջին ծանր պարտությունը։ Չեմբեռլենի ստեղծած հակաօդային պաշտպանությունը՝ առաջին ռադոլոկատորներով ու լավագույն կործանիչներով, փրկություն բերեց Բրիտանիային, սակայն հաղթանակը բաժին հասավ Չերչիլին։

Չեմբեռլենը իր կյանքի ու հեղինակության գնով փրկեց իր պետությունը, սակայն նրա ջանքերն իզուր չանցան քանզի Բրիտանիան ուներ նաեւ Լորդ Հյու Դաունինգի, գեներալներ Հարոլդ Ալեքսանդերի, Բերնարդ Մոնթհոմերիի եւ այլոց նման նվիրյալ զավակներ։

Վան Սեբաստացի

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ