Ամենախնդալունը էն է, որ մենք մի տեսակ խանդում ենք բոլորին։
Ուրեմն, մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրոպայի, և՛ Իրանի, և՛ Վրաստանի ու մնացած բոլորի հետ, չնայած դրանցից շատերն իրար հետ հակամարտում են։
Ու հանկարծ կողմերից մեկը եթե դրանից վատ է զգում, իսկույն սկսում ենք խոսել մեր ինքնիշխանությունից, թե բա ` դուք պիտի չասեք ում հետ ոնց լինենք։
Բայց երբ այդ երկրները Ադրեբեջանի հետ են հարաբերվում, իսկույն սկսում ենք խանդի տեսարանները։
Իրենք իրավունք չունե՞ն։ Ո՞վ ասաց, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իրանը կամ հենց Վրաստանը պիտի Ադրբեջանի հետ վատ լինեն մեր պատճառով։
Մենք ե՞րբ ենք արել այդպես, որ պահանջում ենք։
Միհրան Միրզոյան