ԱԱԾ վերահսկողության տակ ընդդիմադիրի գործունեություն ծավալած Նիկոլ Փաշինյանը, 2018-ի ապրիլյան բեմականացումների ժամանակ իր համախոհների հետ մտավ պետական պահպանության տակ գտնվող ռադիոտուն: Անվտանգության աշխատակիցը չկրակեց:
2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մի խումբ ցուցարարներ հարձակվեցին ԱԺ նախագահի վրա: Անվտանգության աշպատակիցն էլի չկրակեց:
Մի քանի ամիս հետո Արարատ Միրզոյանը պիտի երկրորդ ապտակը ստանար. Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը` երկար ժամանակ Հայաստանի ԱԱԾ կադրային քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող Միքայել Մինասյանը, պիտի հրապարակեր գաղտնի տեղեկություններ, փաստաթղթեր, ըստ որոնց, Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի և միաժամանակ Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ:
Հիմա հարցեր.
Ո՞վ էր 2018 թվին հրաման տվել, որ ռադիոտուն մտնելիս Նիկոլին չգնդակահարեն:
Ո՞վ էր Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցներին հրաման տվել, որ գոնե օդ կրակ չբացեն:
Ինչպե՞ս ստացվեց, որ ԱԱԾ գաղտնի փաստաթղթերը հայտնվեցին Միքայել Մինասյանի մոտ:
Ինչու՞ Մինասյանը հրապարակեց միայն Արարատ Միրզոյանին վարկաբեկող փաստաթղթերը, որտե՞ղ է Փաշինյանի հավաքագրման փաստաթուղթը:
Ինչու՞ Փաշինյան Նիկոլի իրավապահ համակարգը հրապարակված գաղտնի փաստաթղթերի համար գործ չհարուցեց Մինասյանի նկատմամբ:
Ինչու ՞ Արարատ Միրզոյանն իրեն զրպարտելու համար ոչ միայն դատարան չդիմեց, այլև գնաց ու որպես նախարար նստեց՝ Միքայել Մինասյանի եղբոր՝ Գրիգոր Մինասյանի կողքը:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
Նիկոլ Փաշինյան ամբողջ պառլամենտում մի հոգի չկա, որ այս հարցերը քեզ ուղղի:
Բայց այս հարցերին ստիպված կլինես դատարանի առաջ պատասխանելու:
Մեկ էլ պիտի պատասխան տաս, թե ինչպե՞ս էր ստացվում, որ պետության համար հույժ կարևոր փաստաթղթերը, կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց կես ժամ, մեկ ժամ առաջ, դրանք հրապարակում էր Միքայել Մինասյանը:
Փաշինյան Նիկոլ, լա՛վ իմացիր, աշխարը չոփով ծածկված չէ: